Պահեք դրանք ձեր մեջ: Մենք բոլորս ուզում ենք աշխարհի հետ կիսել մեր ձեռքբերումներն ու ուրախությունները: Մենք նաև ուզում ենք, որ ինչ-որ մեկը լսի տառապանքի և դժբախտության մեր պատմությունները: Բայց անկախ նրանից, թե ինչպես ենք մենք ձգտում խորքային կապեր հաստատել այլ մարդկանց հետ, միշտ էլ կլինեն բաներ, որոնք ավելի լավ է գաղտնի պահել՝ մեր իսկ ապահովության համար: Սա չի նշանակում, որ դուք պետք է չափազանց գաղտնապահ լինեք: Ուղղակի իմաստ ունի պաշտպանվել հուզական (իսկ երբեմն նույնիսկ ֆիզիկական) վնասներից՝ գաղտնի պահելով որոշ փաստեր: Ահա 6 բան, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել. 1. Երազներ և նպատակներ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երազանքների և նպատակների մասին հանրությանը պատմելը նվազեցնում է դրանց իրականացման հավանականությունը: Ձեզ այնքան հաճելի է, որ մյուսները իմացել են ձեր համարձակ ծրագրերի մասին, որ դրանք իրականություն դարձնելու որևէ դրդապատճառ (մոտիվացիա) չկա: Սրան գումարեք ուրիշների քննադատություններն ու ակնկալիքները և ստացեք անհաջողության կատարյալ բաղադրատոմս: Թույլ մի տվեք, որ