Արաբական իմաստությունը կարող է ոգեշնչել շատերին։ Առաջարկում ենք ծանոթանալ արաբական հայտնի 15 իմաստություններին, որոնք ունակ են մարդկայինը արթնացնել յուրաքանչյուրի ներսում սովորեցնել կյանքի ու պայքարի նուրբ կանոնները։
1. Այն, ինչ մեկ անգամ է տեղի ունեցել, կարող է այլևս չկրկնվել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երկրորդ անգամ, կկրկնվի նաև երրորդ անգամ։
2. Ոչխարների բանակը, որ ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որի ղեկավարը ոչխար է։
3. Միայն արևոտ օրերը կարող են անապատ ծնել։
4. Մարդը շարունակում է ներել իր սիրելիին այնքան ժամանակ, մինչև չի սկսում ատել նրան։
5. Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել։
6. Ավելի է լավ է հազարավոր թշնամիներ ունենաս քո տան պատերից այն կողմ, քան մեկը՝ քո տան պատերի ներսում։
7. Սիրո աչքերը միշտ էլ կույր են։