Գոյություն ունեն ճակատագրի 25 կանոններ։ Ով է դրանք հորինել՝ հայտնի չէ։ Բայց նրանք, ովքեր ծանոթանում են այդ կանոններին, մեծ մասամբ համաձայնում են ու հետագայում ձգտում հետևել դրանց։
Դրանք նույնիսկ կանոններ էլ չեն, այլ հոգեթերապևտիկ տեխնիկա։ Դրա խնդիրն է համոզումը: Այդ գործընթացը շատ երկար է: Այն պահանջում է նպատակասլացություն և համառություն: Այդ պատճառով այս կանոններին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, իսկ կարդալ պետք է ամեն օր: Իսկ եթե կարդաք մեկ օր և դեն նետեք՝ դրանից ոչ մի օգուտ չեք քաղի:
Փորձեք, և շատ շուտով կհամոզվեք, որ կյանքը շատ ավելի հեշտ է դարձել․
1․ Ամեն ինչը սկսվում է դատարկությունից, բայց այն պետք է լցվի:
2․ Ցանկալի նպատակին հասնելու համար միայն ցանկությունը բավական չէ՝ որոշում է պետք կայացնել։ Միայն այդ դեպքում ի հայտ կգան հնարավորություններ։
3․ Կյանքի ճանապարհը փոխելու համար, պետք է նախ կանգ առնել և միայն դրանից հետո սկսել այլ ուղղությամբ շարժվել
4․ Կյանքում ստիպված ենք հատուցել ամեն ինչի համար։ Բայց ամենաշատը՝ անգործության։ Երբեմն դա հասկանում ենք միայն կյանքի վերջում։
5․ Եթե մարդն անընդհատ վախենում է սխալվել, ուրեմն նա, ինքն էլ այդ մասին չիմանալով, կյանքի ամենամեծ սխալն է գործում։
6․ Նմանը զնմանին գտանե։ Կյանքում ոչ մի պատահականություն չկա։ Մենք դեպի մեզ ենք գրավում ոչ թե այն մարդկանց, ում ուզում ենք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ովքեր մեզ նման են։
7․ Եթե տեսնում եք, որ դրված նպատակը անիրագործելի է, ուրեմն կենտրոնացեք այլ նպատակների վրա։ Դրանք իրագործելուց հետո փորձեք վերադառնալ առաջին նպատակներին։
8․ Եթե կյանքից ոչինչ չխնդրեք, այն ձեզ ոչինչ չի էլ տա։ Եթե ինչ- որ անորոշ բան խնդրեք, ապա ձեր պարգևն էլ հենց այդպիսին կլինի։ Անհրաժեշտ է միշտ հստակ ձևակերպել ձեր ցանկությունները։
9․Կյանքում բացարձակ բավականություն չի լինում։ Այն միշտ սահմանափակվում է մեր աշխարհընկալումով։
10. Ձգտում եք փոփոխությունների՞։ Այդ դեպքում մոռացեք պասիվության մասին։ Հենց դրա պատճառով եք դուք բաց թողնում այն հնարավորությունները, որոնք ձեզ ընձեռնում է ճակատագիրը։ Որոշեք ձեր երթուղին ու վերջնանպատակը։ Բայց դրան հասնելու համար պետք է նախ ճամփա ընկնել։
11․ Կյանքը ստիպում է լուծել այն խնդիրները, որոնք մարդը խուսափում է լուծել։ Դրանցից անհնար է թաքնվել, քանի որ չլուծելով որևէ խնդիր հենց հիմա, այն ստիպված կլինեք լուծել կյանքի մեկ այլ փուլում։ Բայց այդ ժամանակ արդեն ավելի մեծ գնով։
12․ Կյանքում ընտրություն միշտ կա։ Երբեմն դա ընտրության բացակայությունն է։ Աշխարհում բազմաթիվ հնարավորություններ կան։ Բայց ձեռք բերելով մեկը, միշտ կորցնում ես մեկ ուրիշը։ Դրա համար էլ կորուստներն անխուսափելի են։ Բայց դրանց միշտ պետք է վերաբերել ինչպես նոր ձեռքբերման։
13․ Նորը կառուցելու համար հինը քանդել է պետք։ Բայց պետք է ոչ միայն քանդել, այլև մաքրել տեղը։ Իսկ դրա համար ուժեր, ժամանակ ու գիտելիք է պահանջվում։ Չէ՞ որ կարևոր է իմանալ, թե ինչ կառուցեք ու ինչպես։ Եթե նման գիտելիքներ չունեք, ավելի լավ է մի քանդեք։ Թե չէ կարող եք որևէ սարսափելի բան կառուցել։