Յուրաքանչյուրն, ով երբևէ Ձեզ ցավ է պատճառել կամ դավաճանել է Ձեզ, մի օր կբախվի նույն բանին: Եվ դա կարմա չէ: Դա մարդկային կյանքի ճշմարտությունն է: Մենք բոլորս տառապում ենք: Միգուցե ոմանք ավելի շատ, քան ուրիշները, և դա անարդար է թվում, բայց կյանքը կստիպի մեզանից յուրաքանչյուրին տանջվել և այն պահերին, երբ մենք ամենաքիչն ենք դրան սպասում: Արդեն սկսել էր ամեն ինչ հրաշալի թվալ, երբ հանկարծ ինչ-որ բան այնպես չի գնում: Իսկ հետո էլի ինչ-որ բան, հետո՝ էլի: Եվ սկսում է պատել հուսահատությունը, տխրությունն ու տառապանքը: Այդ պահերին ամենադժվարը՝ մնալ խելամիտ և ռացիոնալ գործել: Եթե պատճառը այլ մարդու մեջ է՝ մենք ձգտում ենք վրեժի: Մենք ցանկանում ենք վարվել նրա հետ նույնկերպ և նույնկերպ ցավեցնել: Մենք սպասում ենք, թե երբ նա կվճարի, երբ կյանքը ինքնուրույն կպատժի նրան: Իսկ երբ դա տեղի չի ունենում մենք մեզ սկսում ենք ճնշված զգալ: Կարծես թե ամեն ինչ մեզ հակառակ է: Սակայն դա այդպես չէ: Կյանքը միևնույնն է ամեն ինչ իր տեղը կգցի: Եվ մի օր, ամենավատ պահին, ամենավատ կերպով, այն թե ինչ է արել Ձեզ այդ մարդը՝ կվեր