Երբ չգիտեք ինչ անել, կարդացեք Կոնֆուցիոսի թողած այս իմաստուն դասերը:
Կոնֆուցիոսը, որի իրական անունն էր Կուն ցզի կամ Կուն ցյու, չինացի փիլիսոփա, ուսուցիչ և մտածող էր:
Նրա ուսմունքներն այնքան մեծ ազդեցություն ունեցան հասարակության վրա, որ նրա մեջբերումներից շատերը մինչ հիմա օրինակ են մարդկանց համար:
Նա էր, որ հավատարիմ մնաց հանրաճանաչ սկզբունքին. «Մի արա ուրիշի հետ այն, ինչը քեզ համար չես ցանկանում»: Կոնֆուցիոսը անհավատալի իմաստություն ուներ այն մասին, թե ինչպես կարելի է երջանիկ և կատարյալ կյանք ապրել:
Ահա նրա կյանքի ամենահայտնի դասերը:
Մեջբերումներ Կոնֆուցիոսից
1. Ամեն լավի համար պետք է վճարել:
«Հեշտ է ատել և դժվար է սիրել: Այսպես է՝ կառուցված կյանքում շատ բաներ: Լավ բաները դժվար է ձեռք բերել, իսկ վատ բաները ձեռք բերելը շատ ավելի հեշտ է»:
Փորձեք չսևեռվել որևէ իրավիճակի բացասական կողմերի վրա: Եղեք բաց դրական գաղափարների համար, քանի որ հենց այդպես կարելի է մտածել առկա խնդրի լուծման մասին: Եղեք համբերատար, մինչ սպասում եք լավի կատարմանը, կամ երբ փորձում եք նպատակին հասնել:
2. Ընկերների ընտրությունը մեծ նշանակություն ունի
«Երբեք ընկերություն մի արեք որևէ մեկի հետ, ով ձեզանից ավելի լավը չէ»:
Այն մարդիկ, որոնցով դու քեզ շրջապատում ես, ազդում են քո անձի զարգացման վրա: Նրանք վճռական դեր են խաղում ձեր երջանկությունը կերտելու գործում և օգնում են ձեզ կարևոր որոշումներ կայացնել:
Մենք չենք կարող ընտրել մեր ընտանիքը, բայց կարող ենք ընտրել ընկերներին: Այնպես որ մի շրջապատեք ձեզ կեղծավոր մարդկանցով, ովքեր ձեզ հետ են մնում միայն հանուն շահի: Եղեք նրանց հետ, ովքեր ձեզ ավելի լավն են դարձնում և ոգեշնչում են ձեզ ավելին անել:
3. Շարունակեք գնալ և մի հանձնվեք
«Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք գնում, քանի դեռ կանգ չեք առել»:
Եթե հոգնած եք, սովորեք հանգստանալ, և կանգ չառնել կես ճանապարհին: Ձեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ձեր համառությունը:
Շարունակեք շարժվել, և եթե օգնության կարիք ունեք, պարզապես օգնություն խնդրեք այլ մարդկանցից: Մի վախեցեք դիմել մտերիմ ընկերներին կամ ընտանիքի անդամներին, քանի որ նրանց տեսակետը կարող է ձեզ շատ ավելին օգնել, քան կարծում եք:
4. Անցյալը թողեք անցյալում
«Սխալվելու մեջ ոչ մի վատ բան չկա, եթե չշարունակես հիշել դա»:
Մեզ բոլորիս էլ մի անգամ նեղացրել են կամ անարդար են եղել մեր հանդեպ, բայց եթե մենք շարունակենք կառչել անցյալից՝ չենք կարողանա գնահատել այն լավը, որը գալիս է մեր կյանք:
Եթե ձեզ վիրավորել են, փորձեք դրանից դաս քաղել: Մի վիրավորեք ուրիշներին: Կոտրված մարդը շարունակում է կոտրել ուրիշներին, և դա ցնցում է մեր աշխարհը:
Մի վնասեք ուրիշներին և տարբերակներ գտեք առողջ եղանակով բուժվելու համար: