Յուրաքանչյուր մարդու պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել: Իմանալով Կենդանակերպի նշանի նախապատվություններն ու յուրահատկությունները, դուք կկարողանաք գրավել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցչի սիրտը:
Սերն ունի մաքուր էներգետիկական հիմք: Եթե դուք ցանկանում հարաբերություններ ստեղծել մեկի հետ, ով արդեն տպավորություն է թողել Ձեզ վրա, պետք է առաջին հերթին իմանալ ոչ թե սիրային համատեղելիությունը, այլ այդ մարդու սրտին տանող ճանապարհը: Իսկ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի մոտ այն յուրահատուկ է:
Խոյ
Ցանկանո՞ւմ եք գրավել Խոյի սիրտը՝ ցույց տվեք նրան, որ կարող եք անել այն ամենն, ինչ նա ցանկանում է։ Այո, դա կարող է բարդ լինել, սակայն հարկավոր է զսպել հպարտությունը և ճկունություն ցուցաբերել։ Պետք չէ ամեն հարցում համաձայնել նրա հետ։ Խոյը պարզապես ցանկանում է, որ ամեն բան իր կանոններով լինի։ Իհարկե, դա քիչ չէ, սակայն միայն այդպես Խոյը կարող է սիրել Ձեզ։ Իսկ վիճելու և մրցակցելու փորձերը կընկալվեն ճիշտ հակառակ տեսանկյունից։ Որքան էլ Դուք փորձեք ապացուցել, որ բարի նպատակներ ունեք, միևնույն է՝ նա Ձեզ չի լսի։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան ապացուցել, ապա իմացեք, որ Խոյի հետ սերն անհնար է։
Ցուլ
Ցուլերն անընդհատ այնպիսի քայլեր են անում, որոնցից մարդկանց մոտ խուճապ է սկսվում։ Մարդիկ հազվադեպ են հասկանում Ցուլերին, բայց եթե դա ստացվի Ձեզ մոտ, ապա Դուք մեծ հնարավորություն ունեք նրանց դուր գալու և սիրտը շահելու։ Ցույց տվեք նրանց Ձեր հիացմունքը, նկատեք նրանք, հաճելի անակնկալ մատուցեք։ Նրանք Ձեր ուշադրության կարիքն ունեն, ինչպես երեխաները երբ ինչ-որ հետքրքիր և արտասովոր բան են անում։ Եվ տաղմարդիկ, և կանայք հաճույք են ստանում նրանից, երբ նրանց նայում են և հիանում։
Երկվորյակներ
Երկվորյակները քնքշություն են սիրում։ Կանայք պաշտում են, երբ նրանց սիրահետում են, ջերմ խոսքեր ասում։ Տղամարդիկ գնահատում են արարքները։ Երկվորյակներին գայթակղելու լավագույն տարբերակն է՝ հույս տալ, ապա հիասթափեցնել, իսկ հետո կրկին վերադառնալ նրանց մոտ։ Այս տեսակ «ալիքավոր» հարաբերությունները կխենթացնեն Երկվորյակին։ Միակ բանը, որի մասին զգուշացնում են աստղերը, հակակրանքն է։ Զգույշ եղեք և չափը մի անցեք, այլապես Երկվորյակները նույնիսկ կդադարեն նայել Ձեր ուղղությամբ։
Խեցգետին
Խեցգետինն ինքը կնկատի Ձեր սերը, սակայն եթե տեսնում եք, որ դա տեղի չի ունենում, ապա փորձեք տպավորել նրանց Ձեր խելամտությամբ, գիտելիքներով։ Հոգ տարեք նրանց մասին, որովհետև նրանք ընտանեկան մարդիկ են։ Ցույց տվեք նրանց, որ Ձեզանից հիանալի ծնող կստացվի։ Մի խոսքով, Դուք ստիպված եք ապացուցել Խեցգետնին, որ արտասովոր, բարի և արտակարգ մարդ եք։