Յուրաքանչյուրս էլ ունենք թաքուն ցանկություններ և երազանքներ, որոնց մասին ոչ մեկին չենք պատմում։ Սակայն մեր կախարդական գնդից ճշմարտությունը չես թաքցնի։ Այդ պատճառով մենք հիմա քեզ կպատմենք, թե ինչի մասին ես երազում դու։
Խոյ
Հաճախ Խոյ-օրիորդներին որպես հրեշ են պատկերում, որը երազում է տիրել աշխարհը։ Իրականում Խոյը երազում է շատ աշխատել, իսկ հետո գիշերները մի լավ լիցքաթափվել, իսկ հետո նորից աշխատել։ Եվ որ մոտակա 50 տարին օրգանիզմը այդպես էլ շարունակի և չհանձնվի։ Նա երազում է նաև չգիրանալ պիցցայից և քաղցրավենիքից, և որ գիշերվա թեքիլան և շամպայնը առավոտյան արդեն գոլորշիացած լինեն օրգանիզմից առանց հետևանքների։ Սա է կարևոր։ Իսկ մնացած ամեն ինչ Խոյը ինքը կնվաճի։
Ցուլ
Օրիորդ-Ցուլերը երազում են, որ մի օր բարի կախարդը կգա և ամեն բան իրենց փոխարեն կանի, և Ցուլը ստիպված չի լինի անել ոչինչ՝ ընդհանրապես ոչինչ։ Բոլոր հոգսերը կվերանան, և Ցուլը վերջապես կսկսի երազել և իրագործել այն ամենն, ինչի ժամանակը կամ հնարավորությունները մինչ այժմ չի ունեցել։
Երկվորյակներ
Նրանք համաշխարհային ճանաչման մասին են երազում։ Ճիշտ է, դեռ չգիտեն՝ ռոք-աստղ, թե կինոդերասան, թե նախագահ են ուզում դառնալ։ Լավ կլիներ այս ամենը միանգամից, իհարկե։ Որովհետեև օրիորդ-Երկվորյակները ուզում են, որ նրանց մասին խոսեն բոլորը։ Թող գուշակեն, թե որտեղ և ում հետ է նա եղել։ Մարդկանց մոլորեցնելը Երկվորյակների սիրած զբաղմունքն է։ Այդուհանդերձ փառքը որպես այդպիսի հետաքրքիր չէ Երկվորյակներին։ Իրականում նրանք երազում են միշտ իրենց ձեռքի տակ սիրելի խաղալիքները ունենալ։
Խեցգետին
Օրիորդ-Խեցգետինները երազում են բոլորի երջանկության մասին։ Սակայն պետք է հիշել, որ «բոլորը» դա նրանք են, ում նա սիրում է։ Մնացածին նա, բնավ, վատը չի ցանկանում, սակայն նրա երազանքներում նրանք տեղ չունեն։ Իսկ մտերիմներն և հարազատներին սիրով և հոգատարությամբ է պարուրում։ Մի խոսքով, նա երազում է այն բանի մասին, ինչը որ իրականում անում է, ուղղակի երազանքների մեջ նա ավելի մեծ հնարավորություններ ունի։
Առյուծ
Օրիորդ-Առյուծը երազում է ժամանակի մեքենայի մասին, որը կկառուցի իրեն սիրահարված մի գիտնական՝ իրենց երկուսի պատվին, և, իհարկե, ոչ ոքի այն ցույց չի տա։ Առյուծը ցանկանում է օգտագործել այդ խաղալիքը միայնակ, քանի որ էլ ո՞վ կարող է գնահատել այդ գլուխգործոցի անհավատալի հնարավորությունները։ Միայն Առյուծը կուղևորվի դեպի անցյալ և կզբաղեցնի որևիցե թագուհու գահը։ Կարևոր չէ, թե ում գահը այն կլինի, կարևոր է, որ շուրջը շատ իշխող տղամարդիկ լինեն։