Найти в Дзене
MEDIAMAG

9 փաստ, որոնց մասին մոռացել են Ձեզ պատմել Ձեր ծնողները

Оглавление

Աշխարհի ամենահզոր մարդիկ:

Անկախ նրանից, թե որքանով վստահելի են ձեր հարաբերությունները մայրիկի և հայրիկի հետ, նրանք ձեզանից, այնուամենայնիվ, ինչ-որ բան թաքցրել են:

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ:

Ահա 9 գաղտնիք.

1. Նրանք անթիվ անգամներ արցունք են թափել ձեր պատճառով

Նրանք արտասվում էին, երբ դու ծնվեցիր: Նրանք արտասվում էին, երբ դու առաջին քայլերն արեցիր:

Նրանք արտասվում էին, երբ ասացիր առաջին բառը, երբ առաջին ելույթ ունեցար դպրոցական բեմում, առաջին անգամ դաշնամուր նվագեցիր, ավարտեցիր դպրոցը և ինստիտուտը...

Ծնողները միշտ հպարտ կլինեն ձեր յուրաքանչյուր ձեռքբերմամբ:

2. Նրանք այնպիսի զոհողությունների են գնացել, որոնց մասին դուք անգամ պատկերացում չունեք

Բոլոր ծնողները հսկայական զոհաբերություններ են անում իրենց երեխաների համար, և ձերն էլ բացառություն չէ: Երբ դուք շատ փոքր էիք, նրանք չէին կարող իրենց թույլ տալ երեկույթների գնալ կամ նույնիսկ բավականաչափ քնել:

Երբ մեծացաք, նրանց բոլոր արձակուրդները, կարիերան և կյանքի նպատակները նրանց համար դարձան երկրորդական, քանի որ առաջնահերթը դուք եք: Պատահել է նաև, որ նրանք ձեզ տվել են վերջին կտորը, չնայած իրենք ուզում էին այն ուտել:

Ամենայն հավանականությամբ, նրանք երբեք չեն բողոքել:

3. Նրանք անընդհատ անհանգստանում են ձեզ համար:

Ծնողները անհանգստանալու վարպետներ են:

Բայց հետևել, որ դուք մեծանաք հաջողակ մարդ՝ նրանց խնդիրն էր: Դուք էլ նրանց տեղում լինեիք՝ դուք էլ կանհանգստանայիք: Հուսանք, որ ձեր ծնողները սովորեցրել են ձեզ, թե ինչպես վարվել անհանգստությունների հետ:

4. Դուք նրանց ցավեցրել եք, բայց նրանք միևնույնն է սիրել են ձեզ

Մոր և երեխայի միջև միշտ կա հատուկ կապ, քանի որ մայրը ստիպված է եղել այդքան բանի դիմանալ:

Կարդալ հոդվածն ամբողջությամբ→