Տուրիստները ամենայն հավանականությամբ, Թուրքիա մեկնելիս հյուրանոցային կեցության հարկը առանձին վճարելու կարիք չեն ունենա, քանի որ այն ներառվելու է տուրփաթեթի կազմում։ Այս մասին հայտնում է «Interfax» լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական OTI Holding տուրիստական հոլդինգային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից Ջոշխուն Յուրթին։ Ըստ թուրք տուրոլորտի բարձրաստիճան ներկայացուցչի, ներկայումս քննարկումներ են ընթանում այն ուղղությամբ, թե հյուրանոցային կեցության հարկը ինչպես է հավաքվելու, եւ ամենայն հավանականությամբ այն կներառվի տուրփաթեթի մետ։
Թուրքիայում տուրիստների համար հյուրանոցային կեցության հարկ կսահմանվի
19 января 202019 янв 2020
9
~1 мин