Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Գեորգի Կուտոյանի հիշատակին Գեորգին իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր: Զուսպ, լուրջ, խորը: Այնքան լուրջ ու այնքան խորը, որ էդ տարիքում, սովորաբար, էդպես չի լինում: Ուղնուծուծով պետականապաշտ: Մարմնի ամեն բջիջով հայ ու Հայաստանի զինվոր: Գնաց` 39 տարին դեռ չբոլորած: Գնաց` անհայր թողնելով իր չորսամյա տղային, անամոքելի վշտի հետ մեն մենակ թողնելով իր հարազատներին: Գնաց` խորը ափսոսանքի ու չուտվող դառնության զգացում ներարկելով իրեն ճանաչող բոլորին: Հեռացավ ինքն իրենից, իր ժամանակից, նրա խեղդող բարքերից ու արժեքներից` սեփական արյան բաժակը պարզելով օրվա արժեքների գլխավոր մատակարարներին. թող խմեն արյան էդ բաժակն էլ` գուցե հագենան, արյան համից կենդանական բնազդով գոնե մի պահ հասկանան, որ, ախր, ուրիշինը չէ` սեփակա՜ն արյունն են խմում: Գնաց` սեփական մահը գերադասելով այլոց տառապանքն իրենը համարելու ու դրանով ապրելու հո