Найти тему
Info Plus

Մահացել է LG-ի նախկին ղեկավարը

Մահացել է LG կորպորացիայի նախկին ղեկավար Կու Չժա Գենը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «Yonhap» լրատվական գործակալությունը։

Կու Չժե Գենը ծնվել է 1925 թվականին։ LG-ի նախագահի պաշտոնը ժառանգել է հորից՝ Կու Ին Հվեից՝ 1970 թվականին, 45 տարեկան հասակում։ Քառորդ դար կառավարելուց հետո, 1995 թվականին նա կորպորացիայի կառավարումը հանձնել է որդուն՝ Կու Բոն Մուին։

Իր կառավարման օրոք կորպորացիան շնորհիվ իր LG Electronics արտադրանքի հասել է միջազգային ճանաչման։ Նշենք, որ Կու Բոն Մուն մահացել է 2018 թվականին՝ կորպորացիան 23 տարի կառավարելուց հետո։