Թեեւ մարդն ուտում է, որպեսզի ապրի, եւ ոչ թե ապրում է, որպեսզի ուտի, սակայն սնվելը մարդու կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է հանդիսանում։ Սնվելով է, որ մարդը կարողանում է ձեռք բերել այն անհրաժեշտ էներգիան ու ուժը, որը ծախսվում է նրա ամենօրյա կենսագործունեության ընթացքում։ Մենք ամեն օր ուտում են տարբեր ճաշատեսակներ, խորտիկներ, ըմպում տարբեր տեսակի խմիչքներ, ու մեծավ մասամբ չենք էլ պատկերացնում, թե որ ճաշատեսակը կամ խմիչքը ինչպես է առաջացել, զարգացման ինչպիսի պատմական ուղի է անցել։ Պարզվում է, որ գոյություն ունի մի ամբողջական գիտություն, որը ուսումնասիրում է հենց այս հարցեր Գիտական բառապաշարով ասած, խոսքը գաստրոնոմիայի /խորտկագիտության/ պատմության մասին է։ Մարդկության պատմության արշալույսին այսպես ասած՝ կառավարելի կրակի բացահայտումը հիմնարար ազդեցություն թողեց մարդկային քաղաքակրթության զարգացման հետագա ողջ ընթացքի համար։ Հայտնագործությունը չէր կարող շրջանցել նաեւ մարդու սննդառության ոլորտը։ Եթե մսի օգտագործումը մարդու համար շահավետ էր տարբեր տեսակետներից, ապա կառավարելի կրակը եփված մս
Ինչպես են առաջացել մարդու սնվելու ժամանակակից ավանդույթները
30 ноября 201930 ноя 2019
12
2 мин