Աճուրդով կվաճառվեն Լինդա Մքարթնիի նամակները՝ ապագա ամուսնու՝ Պոլ Մաքարթնիի մասին։Այս մասին հայտնում է NME-ն։ Նամակներն հայտնաբերել է Լինդայի նախկին հարեւան եւ մտերիմ Միքի Էնթոնին։
Նամակները գրվել են նախքան Պոլի հետ Լինդայի ամուսնանալը եւ ներկայացնում են այն ուրախությունը, որն ապրել է Լինդան գերաստղի հետ հարաբերություններ ունենալու եւ երաժիշտներին լուսանկարելու հնարավորություն ունենալու առիթով։
Լինդա եւ Պոլ Մաքարթնիները ամուսնացել են 1969 թվականին։ Լինդան մահացել է 1998 թվականին, քաղցկեղից՝ 57 տարեկան հասակում։ Նամակները թվագրվում են 1967 թվականով։
Նամակների հասցեատերը հենց Միքի Էնթոնին է։ Նամակներից մեկում Լինդան Էնթոնիին ուղարկում է լրագրային հոդվածի մկրատված հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ Մաքարթնիի ընկերուհին ինչ որ հիմարիկ աղջիկ է Ամերիկայից, մասնագիտությամբ լուսանկարիչ՝ Լինդա Իսթման անունով։