Համացանցում շարունակվում են հրապարակվել մանրամասներ Apple-ի նոր սմարթֆոնի մասին, որը նախատեսվում է արտադրական հոսքագիծ իջեցնել ու թողարկել 2020-ին։ Վերլուծաբան Բլեյն Քյերթիսը վերջերս Ասիա կատարած իր ուղեւորթւոյւնից հետո, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Apple-ի գործընկերների հետ, որոշ մանրամասներ է հայտնել նոր սմարթֆոնի հետ կապված, ինչպես հայտնում է Мacrumors.com-ը։ Ըստ այդմ, Phone 12 Pro եւ iPhone 12 Pro Max գաջեթների օպերատիվ հիշողությունը վերջապես կհասնի 6 ԳԲ-ի։ Սա էական առաջընթաց է, եթե հաշվի առնենք, որ նախորդ սերնդի դեպքում օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ էր։ Միաժամանակ նաեւ ակնկալվում է, որ նոր սերնդի գաջեթները կկարողանան տարածության 3D սկանավորում իրականացնել։ Գաջեթը կունենա նաեւ 5G կապ։
Apple-ը 2020-ին կփորձի իրականացնել իր հաճախորների երկու համարձակ երազանքները
25 ноября 201925 ноя 2019
14
~1 мин