Найти в Дзене
civilnews.ru

Հրապարակվել է հոր սպանությունից հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը

Համացանցում է հայտնվել հոր սպանությունից անմիջապես հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը, որը հրապարակել է «Life»-ը:

Հեռախոսազրույցի ժամանակ աղջիկը ներկայանում է Անգելինա անունով եւ հայտնում, որ իրենց հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

«Նա հանգստացնող հաբեր ունի, սակայն շատ է դրանք օգտագործել… Ես իմ երկու քույրերի հետ եմ: Մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 17»,- ասում է նա:

Բացի այդ, աղջիկը պատմում է, որ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա: Հեռախոսազրույցի ընթացքում աղջիկը լացելով է խոսում:

«Նա ձեզ վրա դանակո՞վ է հարձակվել, այո՞»,- հարցնում են ոստիկանությունում:

«Այո»,- պատասխանում է նա:

«Կոնկրետ ո՞վ է դանակով սպանել նրան»,- հստակեցնող հարց են ուղղում ոստիկանությունում:

«Ես»,- պատասխանում է աղջիկը:

Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 27-ին Քրիստինա, Անգելինա եւ Մարիա քույրերը սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Աղջիկները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել իրենց հորը: Նրանք հետագայում հայտարարել են, որ չեն կարողացել հանդուրժել ծնողի ծաղրական վերաբերմունքը: Հետմահու հոգեբանական փորձաքննությունը վկայում է Միխայիլ Խաչատուրյանի մոտ շեղումների մասին:  

Տեսաձայնագրությունն այստեղ՝