Մոնոցիտները բոլոր լեյկոցիտների 2-10%-ն են: Մոնոցիտների կորիզները լոբաձեւ են, ցիտոպլազման պարունակում է տարբեր քանակություններով լիզոսոմներ, որոնք պարունակում են թթու ֆոսֆատազա եւ մի շարք այլ ֆերմենտներ:Մոնոցիտները լեյկոցիտների ամենամեծ չափեր ունեցող տարատեսակներն են։ Նրանք պատկանում են ագրանուլոցիտների թվին ( հատիկներ չեն պարունակում )։ Նրանց կարևորագույն ֆունկցիան՝ ֆագոցիտոզն է ( օտար մարմինների քայքայում և հեռացում )։Նրանց ֆագոցիտոզ կատարելու ունակությունը առավելագույնի է հասնում թթվային միջավայրում՝ օրինակ թարախակույտերում։ Թթվածնային պայմաններում ֆունկցիան իրագործում են ԱԵՖ-ի հաշվին, իսկ անթթվածին պայմաններում՝ անթթվածնային ճեղքման էներգիայի հաշվին։ Ե՞րբ է նկատվում մոնոցիտների քանակի բարձրացում երեխաների մոտ․ 1) կաթնատամների առաջացման ժամանակ 2) տրավմաների ժամանակ 3) օրգանիզմում դեղանյութերի ազդեցության տակ Մոնոցիտների քանակը կարող է բարձրանալ ֆիզիկական աշխատանքների ժամանակ, սթրեսային պայմաններում։ Երբեմն մոնոցիտոզը փոխանցվում է ժառանգաբար և պաթոլոգիա չի համարվում։ Մոնոցիտների ք