Найти тему
Sportal Armenia

«Յան Ռեգենսբուրգ»-ը Ադամյանի գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ «Համբուրգ»-ի նկատմամբ

Երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում  «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Համբուրգ»-ին ու կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է հյուրերի խաղացող Բատեսը: 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Սարգիս Ադամյանը, իսկ 81-րդ րոպեին էլ Գրյուտները վերջակետ է դրել՝ ֆանտաստիկ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Այս խաղից հետո  «Յան Ռեգենսբուրգ»-ը  33 միավորով 8-րդ տեղում է:

Հավելենք, որ 2-րդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Համբուրգ»-ը: