ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Արսենալ»-ն «Էմիրեյթս»-ում ընդունեց «Սաութհեմփթոն»-ին ու 2:0 հաշվով հաղթանակ տարավ: Whoscored.com հեղինակավոր կայքը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունը: Լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով մասնակցել է ամբողջ խաղին, ստացել է 7,98 միավոր: Մեր ֆուտբոլիստը կատարել է 1 դիպուկ հարված, որն էլ ավարտվել է գոլով, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 67,5 %: Մխիթարյանը ամբողջ խաղի ընթացքում գնդակին դիպել է 63 անգամ:
Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում
24 февраля 201924 фев 2019
2
~1 мин