«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն գովել է իր թիմի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին:
«Կշիշտոֆը հաջողությամբ հարմարվել է թիմին և ջանասիրաբար մարզումներ է անցկացնում: Նա մեծ ուշադրություն է դարձնում իր մարզավիճակին:
Պյոնտեկն ամեն խաղից առաջ մարզիչներից հարցնում է մրցակցի պաշտպանների հոգեբանության մասին: Ամեն ինչ կարևոր է նրա համար»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: