«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին իրեն համեմատել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: «Գվարդիոլան, ի տարբերություն ինձ, հաջողակ է: Նրան ժամանակ տվեցին, իսկ ինձանից արդեն արդյունք են պահանջում: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ վերջին անհաջողություններից հետո լոնդոնցիների ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել Սարիին: Հավելենք, որ վաղն Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում «Չելսի»-ն կմրցի հենց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Գվարդիոլային ժամանակ տվեցին, իսկ ինձանից արդեն արդյունք են պահանջում. Սարի
23 февраля 201923 фев 2019
3
~1 мин