«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է իր ակումբի մասին ու նաև անդրադարձել Ա Սերիայի առաջատար «Յուվենթուս»-ին: ««Նապոլի»-ն ոչնչից չի վախենում: Մենք 9 տարի շարունակ հանդես ենք գալիս Եվրոպայում: Անչելոտին մի շարք տիտղոսներ է նվաճել: Մենք ցանկանում ենք խաղալ Եվրոպա լիգայի եզրափակչում, որը կկայանա Բաքվում: «Յուվենթուս»-ին կանգնեցնելու մասին. ինչ իմաստ ունի հաղթանակը, եթե 200 մլն եվրո պարտք ես բանկերին, ինչ է, թե պայմանագիր կնքես մեկ ֆուտբոլիստի հետ»,- նախագահի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:
«Նապոլի»-ի նախագահը քննադատության է ենթարկել «Յուվենթուս»-ին
23 февраля 201923 фев 2019
4
~1 мин