Найти в Дзене
Sportal Armenia

«Լևանտե»-ի մարզադաշտում միշտ էլ բարդ է եղել խաղալը. Սոլարի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Լևանտե»-ի դեմ արտագնա խաղի մասին:

«Նախորդ շաբաթ մենք միավորներ կորցրեցինք: Միավորների տարբերությունը մեծացավ, այդ պատճառով մենք կրկին պետք է կրճատենք: «Ռեալ»-ը մինչև վերջ պետք է պայքարի Լա Լիգայում: Վաղը մենք խաղալու ենք մի մարզադաշտում, որտեղ միշտ էլ բարդ է եղել: Պետք է հետաքրքիր գործենք, որպեսզի հաղթենք մրցակցին: Մենք պետք է հենց առաջին րոպեից հաջող խաղանք, բարձր պրեսինգ կիրառենք և ագրեսիվ գործենք»,- արգենտինացու խոքերն է մեջբերում Marca-ն:

Հավելենք, որ «Լևանտե» - «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: