«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, թե ում պատճառով է վիճել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Միմյանց զիջելը շատ կարևոր է թիմային սպորտաձևերում: Եթե ինչ-որ մեկը կարող է ինձ հունից հանել, դա այն խաղացողն է, ով եսասերի նման է իրեն պահում: Լինում են պահեր, երբ ֆուտբոլիստն այնպայման պետք է փոխանցում կատարի, սակայն չի անում, և դրանից տուժում են բոլորը: Դա զգացել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում:
Պերեսի հետ իմ վեճի պատճառն այդ էգոիստ Բեյլն էր: Ես նրան փոխարինեցի «Վալենսիա»-ի դեմ խաղում, և քաոսը սկսվեց: Այո՛, հարձակվողը պետք է եսասեր լինի, բայց դա չափից դուրս էր»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Il Napolista-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտին «արքայական ակումբ»-ի մարզչական ղեկը լքել է 2015 թվականին: