ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտնել է, որ թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Նեյմարն ամռանը չեն հեռանա ակումբից:
«Այո՛, նրանք մնալու են թիմում: Համոզված եմ ոչ թե 100, այլ 2000%-ով: Շատ լրատվամիջոցներ նշում են, որ պետք է վաճառենք նրանցից մեկի տրանսֆերը, սակայն ես պաշտոնապես հայտնում եմ, որ նրանք մնալու են ՊՍԺ-ում»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: