Найти тему
Sportal Armenia

Mirror. Մխիթարյանի ապագան հարցականի տակ է «Արսենալ»-ում թուրք ֆուտբոլիստի պատճառով

«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը ցանկանում են ձեռք բերել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջենգիզ Ունդերի տրանսֆերը: Դա դուր չի եկել 30-ամյա ֆուտբոլիստին, քանի որ թուրք ֆուտբոլիստը խաղում է իր սիրելի դիրքում:

Սպասվում է, որ առաջիկայում Մխիթարյանը կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հետ, որպեսզի քննարկի իր ապագան:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մեր ֆուտբոլիստն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: