Найти в Дзене
Sportal Armenia

Կանտոնան Սուլշերին համեմատել է Գվարդիոլայի և Կրոյֆի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Էրիկ Կանտոնան խոսել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հաջողությունների մասին: «Ոչ բոլոր ուժեղ ֆուտբոլիստներն են լավ մարզիչներ դառնում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար շատ կարևոր էր, որ մարզչական ղեկը վստահվեր այնպիսի մասնագետի, ով զգում է ակումբի շունչը և լավ գիտի թիմի ենթակառուցվածքները: Սուլշերը հենց այդ մարդն է: Գիտեմ, որ նա ոգեշնչվել է Ֆերգյուսոնից: Կարծում եմ՝ Սուլշերը նման է Կրոյֆին և Գվարդիոլային»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում The Mirror-ը: Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը մանչեսթերյան գրանդը գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից:
Էրիկ Կանտոնա
Էրիկ Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Էրիկ Կանտոնան խոսել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հաջողությունների մասին:

«Ոչ բոլոր ուժեղ ֆուտբոլիստներն են լավ մարզիչներ դառնում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար շատ կարևոր էր, որ մարզչական ղեկը վստահվեր այնպիսի մասնագետի, ով զգում է ակումբի շունչը և լավ գիտի թիմի ենթակառուցվածքները: Սուլշերը հենց այդ մարդն է:

Գիտեմ, որ նա ոգեշնչվել է Ֆերգյուսոնից: Կարծում եմ՝ Սուլշերը նման է Կրոյֆին և Գվարդիոլային»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը մանչեսթերյան գրանդը գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից: