Найти в Дзене
Սերգեյ Հովսեփյան

Հիմնական «լրատվական» կայքերը

Խոսենք հայկական համացանցի հիմնական ոչ հավաստի լրատվական աղբյուրների մասին: Հաճախ եմ ասում են «մի կարդացեք», բայց չեն նշում աղբյուրները: Իրականում այս հոդվածը մտածեցի գրել այն բանից հետո, երբ ծնողներս ինձ պատմեցին «Պուտինի պատասխանը Զորի Բալայանին» «նամակի» մասին: Իրենց վրդովմունքից հասկանալի դարձավ, որ «նամակը» դիպչել է, ասեցի խորանամ, հասկանամ: Այս նյութը իսկապես կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա: ՌԴ նախագահի բոլոր նմանատիպ նամակները տեղադրվում են Կրեմլի պաշտոնական՝ www.kremlin.ru կայքում: Եթե ցանկանաք գտնել այդ նամակի ռուսերեն տարերակը, ապա վատ լուր ունեմ ձեզ համար՝ չեք գտնի: Իսկ եթե գիտեք Պուտինի խոսելավոճը, ապա կհասկանաք, որ նամակը իրական չէ: Իհարկե մեր հասարակությունը վստահում է հայկական լրատվականներին: Ամեն կայք այսօր լրատվական միջոց է դարձել, իսկ հայկական լրագրողները կամաց կամաց անցնում են քոփի փաստի վրա և նորությունները պարունակում են «ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում Պողոս Պողոսյանը»: Ֆեյսբուքը լրատվական կայք չէ, այն ձեզ թարմ տեղեկատվություն չի տրամադրում: Դրա համար պետքէ
Оглавление

Խոսենք հայկական համացանցի հիմնական ոչ հավաստի լրատվական աղբյուրների մասին: Հաճախ եմ ասում են «մի կարդացեք», բայց չեն նշում աղբյուրները:

Իրականում այս հոդվածը մտածեցի գրել այն բանից հետո, երբ ծնողներս ինձ պատմեցին «Պուտինի պատասխանը Զորի Բալայանին» «նամակի» մասին: Իրենց վրդովմունքից հասկանալի դարձավ, որ «նամակը» դիպչել է, ասեցի խորանամ, հասկանամ:

Այս նյութը իսկապես կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա: ՌԴ նախագահի բոլոր նմանատիպ նամակները տեղադրվում են Կրեմլի պաշտոնական՝ www.kremlin.ru կայքում: Եթե ցանկանաք գտնել այդ նամակի ռուսերեն տարերակը, ապա վատ լուր ունեմ ձեզ համար՝ չեք գտնի: Իսկ եթե գիտեք Պուտինի խոսելավոճը, ապա կհասկանաք, որ նամակը իրական չէ:

Իհարկե մեր հասարակությունը վստահում է հայկական լրատվականներին: Ամեն կայք այսօր լրատվական միջոց է դարձել, իսկ հայկական լրագրողները կամաց կամաց անցնում են քոփի փաստի վրա և նորությունները պարունակում են «ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում Պողոս Պողոսյանը»: Ֆեյսբուքը լրատվական կայք չէ, այն ձեզ թարմ տեղեկատվություն չի տրամադրում: Դրա համար պետքէ մի քանի ղարջում կատարել: Հաշվի առնելով ձեր լայքածը ֆեյսբուքը հազար ու մի աղբ ա մատուցում՝ որը դուք լայքում եք, ու միայն ձեր լայքի պատճառով նույնը տեսնում են ձեր ընկերները:

Մեր լրատվական կայքները այնպիսի միջավայր են ստեղծում, որ տեղի բնակիչների մոտ կարծիք է ստեղծվում, որ աշխարը հետևում է Հայաստանին, որ մեր երկրից է ամեն ինչ կախված:

Իհարկե, եթե բոլորս զբաղվենք աղբյուրների որոնումով լրատվականները կկորցնեն «գոյություն ունենալու իմաստը»:

Մինչև սկսելը մետք է նշեմ, որ կան լրագրության մի քանի տեսակներ, և բոլորն էլ ունեն տարբեր լսարաններ: Համարվում է, որ լրագրությունը ծառայում է որպես «չորրորդ իշխանություն», ստանձնում է հսկող շան դերը կառավարության համար:

Լրագրության տեսակներից են.

  • Քարոզչական լրագրություն, նյութեր, որոնք գրվում են լսարանի վրա որոշակի ազդեցություն ունենալու համար:
  • Հեռարձակվող լրագրություն, հեռուստա և ռադիո լրագրություն:
  • Քաղաքացիական լրագրություն, մասնակցային լրագրություն:
  • Տվյալների լրագրություն, թվերով պատմությունները ներկայացնելու լրագրություն: Տվյալների լրագրությունը կարող է օգտագործել տվյալների բազան հրապարակումներում: Այն նաև կարող է հաղորդել տվյալների օգտագործման և թերօգտագործման վերաբերյալ:
  • Ինտերակտիվ լրագրություն, առցանց լրագրության տեսակ, որը ներկայացվում է կայքերում:
  • Հետաքննական լրագրություն, խորը հրապարակումներ, որոնք բացահայտում են սոցիալական խնդիրները: Հաճախ այս հրապարակումների միջոցով սոցիալական խնդիրներ են լուծվում:
  • Լուսանկարչություն, պատկերի միջոցով ճշմարիտ պատմություններ ներկայացնելու փորձը:
  • Թաբլոիդ լրագրություն, թեթև և ժամանացային թեմաներով հրապարակումներ:
  • Դեղին լրագրություն, բամբասանքների վրա հիմնված հրապարակումներ:

Մեր դեպքում խոսքը գնալու է մի տեսակի մասին, որը հայտնվել է համացանցի հետ՝ շահ հետապնդող, լրատվական կայքերի նյութեր արտատպող, խառնաշփոթ բովանդակություն տարածող և անհայտ բնույթի սեփական անհիմն բովանդակություն ստեղծող կայքերի մասին, որոնք և կոչվում են fake, այսնիքն, «Կեղծ»:

Դրանք հաճախ օգտագործվում են մարդկանց մտածողությունը փոխելու համար: Այնպիսի նորություններ, ինչպիսիք հայտնվում են սոցիալական լրատվամիջոցներում կամ կեղծ լրատվական կայքերում, իրականում հիմք չունեն, բայց ներկայացվում են որպես փաստացի ճշգրիտ:

Հատուկ այս հոդվածի համար շրջեցի մեկնաբանություններ թողնող ֆեյսբուքի օգտատերերի էջերով և հավաքեցի կայքրը: Միանգամից նշեմ, որ կայքը կարող է տարբերվել իր բովանդակությամբ, քանի որ ես օգտագործում եմ գովազդ չեզոքացնող ծրագիր:

Հոդվածը կարդալիս կարևոր է հիշել՝ օտարերկրյա գովազդատուները չեն աշխատում հայկական կայքերի հետ հայերեն լեզվի պատճառով (սա առանձին թեմա է): Իրենց համար կայքը պետք է լինի անգլերեն, կամ ռուսերեն կամ այլ աջակցվող լեզվով: Տեղական գովազդատու ընկերությունների պայմաններին այս կայքերը չեն համապատասխանում: Իսկ մեր իսկական լրատվականները աշխատում են այլ կերպ:

Ինչպես ասում են «թշնամին ներսում է», այդ պատճառով կսկսենք տեղականից

1.BLOG.NEWSHAY - ԼՐԱՏՎԱԿԱՆ

Մեր կյանքի պես խառը կայք: Նոյեմբերի ընթացքում այցելել են 681,151 մարդ:

Ռուսերենը, որպես հիմնական լեզու, գովազդից գումար ստանալու համար: Վերջին նորությունը 2020 թվականի մարտի 14 է հրապարակվել: Առաջին հայացքը խաբուսիկ է՝ կայքը աշխատում է միայն իր հայկական հատվածով: Նորություն բացելու դեպքում առաջարկում է լայքել անհայտ բնույթի քարոզչական էջ

-2

Հիմնականում կիսվում է Ֆեյսբուքում անհատների կողմից տարածվող նյութերով, պաշտոնական լրատվությունով, այլ լրատվամիջոցների նյութերով: Այս ամենն ստեղծում են պաշտոնականի մշուշը:

2.ORER.Am

-3

Եթե առաջին հայացքից այս կայքը թվում է վստահելի, ապա երբ խորանում ես, հասկանում ես, որ նույնպես զբաղվում է նյութերի արտատպումով: Կայքը վերջին 31 օրվա ընթացքում այցելել է 191,181 ընթերթող:

Բացարտեմ: Փաշինյանական իշխանությունից շատ լսած կլինեք, որ «ՇՏԱՊ, ՔԱՆԻ ՉԵՆ ՋՆՋԵԼ» «լրատվությունը» միտված է հանդիսատես գրավելուն: Մոտավորապես նույնը այստեղ է:

Հոդված կայքի ռուսական հատվածում՝

-4

Աղբյուրը դժվար է պարզել, բայց տեքստի որոնման դեպքում բերում է հազար ու մի կայք: Օրինակ՝

-5

Բովանդակությունը չի տարբերվում: Ու քանի որ նման նուրբ հոդված է ընկել ձեռքս, պետք է նշեմ, որ պետք չէ կարդալ նմանատիպ հոդվածներ անհայտ կայքերից: Հենց այսպիսի հոդվածներն են տպավորություն ստեղծում, որ «բժիշկը ոչ մի բան չգիտի»:

Քաղաքական նորությունները միակողմանի են լուսաբանվում... ավելի ճիշտ, արտատպվում:

3.MediaNews

-6

Կարող եք շնորհակալություն հայտնել այս կայքին, որովհետև հենց այս կայքից է սկսվել իմ հոդվածի պատմությունը: Ինչպես վերը նշեցի՝ ծնողներս ինձ պատմեցին նամակի մասին, այդ լուրը տեսել էին ֆեսբուքում, որտեղ իրենց ընկերը կիսվել էր այս կայքով: Նոյեմբերի ընթացքում այցելել է 238,419 ընթերցող:

Կայք, որը «չունի» տեր, որտեղ տեղադրվում խառնաշփոթ լուրեր Meriի և Juliaի կողմից. նույնիսկ անգլերեն:

Նախկինում այս կայքում գովազդի առկայությունը գերակշռում էր, սակայն երևում է գովազդային համակարգը հասկացավ, որ կայքում գերակշռում է հայերեն լեզուն:

Հիմա իրենք աշխատում են զարգացնել իրենց Տելեգրամը...

4.ARMENIA-news24

-7

Չերկարացնեմ... Նոյեմբերի ընթացքում այցելել է 286,523 ընթերցող:

Եթե մի փոքր պատկերացում ունեք ինչ է լրատվությունը և ինչ է լրատվական կայքը, ապա կհասկանաք, որ սա լրատվական կայք չէ:

-8

Սքրինի վրա երևում է անհայտ ծագում ունեցող գովազդի 4 բլոկ: Իդեպ հենց այսպիսի գովազդներից ձեր համակարգիչը կարող է վնասվել:

5.YerevaNews

-9

Կայքը վերջին 31 օրվա ընթացքում այցելել է 21,851 ընթերցող:

Առաջին հայացքից իսկապես լրջության տպավորություն է ստեղծվում: Բայց եթե ուշադիր ես նայում, աչքի է ընկնում ռուսերեն լեզուն: Կայքը չի խաբում և անկեղծ գրում է «նորություններ տարբեր աղբյուրներից», բայց արդյոք դրանք հավաստի են, թե՞ տեղադրվում են ըստ խմբագրի ցանկության:

Ասեք ինչ եմ խորանում... անջատում ենք մեզ խնայող ծրագիրը ու դիտում:

-10

Հմմմ, երևում է փողի մոլուծքը իսկապես կուրացնում է: Մտնում ենք ցանկացած նորության էջ՝

-11

Տարօրինակ տեսարան է, չէ՞

Այս լուսանկարը արեցի փոքրացնելով կայքը մինչև 30%: Բացատրեմ նկարի կառուցվածքը:

  1. Անվանում
  2. Նորության լուսանկար
  3. ԳՈՎԱԶԴԻ ՀԱՏՎԱԾ
  4. Տեքստ
  5. ԳՈՎԱԶԴԻ ՀԱՏՎԱԾ
  6. Բուն հոդվածը

Եթե ուշադիր նայերկ կտեսնենք, որ աջ հատվածում նույնպես գովազդ կա:

6.ՏԵՍԱԴԱՇՏ

-12

Այս հրաշքը ստեղծվել է 2020 նոյեմբերին ու արդեն հասցրել է «հավաքել» ընդանուր 40,000+ ընթերցող: Բնականաբար գումարի դիմաց:

Ահա կայքի վիճակագրության գրաֆիկը՝

-13

Հատուկ պետք է ընդգծեմ երկու ադրբեջանական կայք: Մինչ մեզ մոտ հասարակությունը ծիծաղում էր ադրբեջանցիների վրա, մեր հարևանները սովորել են «թշնամու լեզուն» և կիրառել մեր դեմ:

7.CBC

-14

Սա իսկական լրատվական է, սակայն իր նրբություններով:

Այս կայքը ես հանդիպեցի ֆեյբուքոմ: Այն գովազդվում էր ՀՀ-ի տարածքում: Կայքը ունի հայկական բաժին, որտեղ պատմում է մեզ, թե որքան վատ ենք մենք ապրում, ինչ նվաճումներ ունի Ադրբեջանը և այլ լուրեր: Իմ կարծիքով, այս կայքը պետք է վկայի Ադրբեջանում ապրող փոքրամասնություններին երկրի վերաբերմունքի մասին: Տարօրինակ է հնչում, բայց փաստը նրանում է, որ Ադրբեջանը «իր հայալեզու բնակչությանը» ապահովում է լրատվությամբ:

8.IREVANAZ

-15

Ալիևի վերջին հայտարարություններից հետո այս կայքը շատ տեղին է:

«“Իրավան” լրատվավերլուծական կենտրոնն ստեղծվել է 2006 թվականին՝ Հարավային Կովկասի երկրների զարգացման պատմության, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսական, ազգամիջյան ընդհարումների բնագավառում հետազոտություններ անցկացնելու նպատակով:»
«Կայքի այցելուները հնարավորություն են ընձեռնում լսելու “Ադրբեջանի ձայնը” րադիոկայանի Հայկական ծառայության հաղորդումները, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության պետական եւ քաղաքական գործիչների, ազդեցիկ քաղաքացիների կյանքի անհայտ էջերին, ինչպես նաեւ իրազեկ դառնալ Ադրբեջանի ընթացիկ դեպքերին եւ իրադարձություններին:»

Կարծես թե, իմ «փոքրամասնությունների» մասին տեսությունը իրական է:

Մնացած կայքերը ցուցակով՝

Armenlur` Կայքը թարմացվում է ըստ հավեսի: Խմբագիր-տնօրեն՝ Արմեն ֆոն Գևորգյան

ԱՐՄԵՆԻԱՊՐԵՍ՝ առաջին կայքի պես կայք:

Arcakh24.info

newstime.am

lurer24.am

news.mirarmenia.ru

info24.am

news-time.am

auroranews.am և yerevan24.am (հավանաբար տերը նույնն է)

Ու սա դեռ ամենը չէ: Ես կասեի «ամեն մեկը ֆռում ա ինչպես կարող ա»: Եթե այս հոդվածը օգտակար էր և ցանկանում եք, որ Հայաստանի իսակական լրատվական կայքերի մասին գրեմ, ապա մեկնաբանություններում գրեք այդ մասին: Եթե իսկապես հետաքրքիր լինի կպատմեմ ոչ բոլոր, բայց հիմնական կայքերի մասին, իրենց հայացքների և հնարավոր է պատկանելիության մասին:

Լուրեր կարդալի ուշադիր եղեք և ամեն բան մի տարածեք, դարձնելով ձեր էջը աղբանոց: