Найти в Дзене
Սերգեյ Հովսեփյան

«ԼԳԲՏ քարոզ». Բեռլինի ամենահայտնի համբույրի պատմությունը

Հայաստանի լղոզված հասկացությունները

Այս հոդվածը գրելու գաղափարը ծագել է ոչ թե այս տարվա նշանակալի իրադարձության, այլ «Նիկոլ Փաշինյանի խայտառակ ԼԳԲՏ քարոզ անող սելֆիի մասին» անվանումով տեսանյութի պատճառով: Յություբը սիրում է անակնկալ մատուցել և ասել «Ձեզ սա կհետաքրքրի»: *Տեսնես ինչո՞վ*

Ես արդեն սովոր եմ, որ Հայաստանում լղոզում և իրար են խառնում հասկացություններն ու մարդիկ խոսում են այն մասին, ինչ չգիտեն, չեն հասկանում կամ սխալ են հասկանում: Ցանկության դեպքում տեսանյութը կարող եք գտել յություբում, իսկ ես կխոսեմ անվանման բովանդակության իրական իմաստի մասին:

2020 թվականի հոկտեմբերի 3-ը Գերմանիայի համար կարևոր օր էր՝ նշվում էր ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի միավորման 30-ամյակը:

Այս իրադարձության սիմվոլներից մեկն է «Բեռլինի պատի» ամենահայտնի պատկերը, որը քաղաքական փոփոխությունների և սառը պատերազմի ավարտի ամենահզոր տեսողական խորհրդանիշն է: Այս խորհրդանիշի կողքին ինչպես և հազարավոր այլ մարդիկ նկարահանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չգիտես ինչու այս գրաֆիտին շահարկում են որպես «ԼԳԲՏ քարոզ»:

Լեգենդար «Եղբայրական համբույրը»: Ներկա: Բաց հարթակներից:
Լեգենդար «Եղբայրական համբույրը»: Ներկա: Բաց հարթակներից:

Ամեն ինչ տեղի է ունեցել 1979 թվականին: Լեոնիդ Բրեժնևը և ԳԴՀ ղեկավար Էրիկ Հոնեկերը հանդիպել են «Շերեմետևո» օդանավակայանում: Նրանք սերտորեն համագործակցել են, իսկ համբույրի լուսանկարը դարձել է մտերմության և վստահության խորհրդանիշ:

Երիտասարդ խորհրդային նկարիչ Դմիտրի Վրուբելին 1980-ական թվականներին ծանոթը Փարիզից բերել է ֆրանսիական ամսագիր, որտեղ տպագրվել է Ռեզի Բոսյուի լուսանկարը՝ որի վրա պատկերված էին համբուրվող Լեոնիդ Բրեժնևը և Էրիխ Հոնեկերը: Լուսանկարն արվել է 1979 թվականի հոկտեմբերին ԳԴՀ-ի ստեղծման 30-ամյակի տոնակատարության ժամանակ:

Ռեզի Բոսյուի հայտնի լուսանկարը՝ ձախ կողմում ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, աջ կողմում՝ ԳՍՄԿ ԿԵՆՏԿՈՄԻ գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերը: Բաց աղբյուրներից:
Ռեզի Բոսյուի հայտնի լուսանկարը՝ ձախ կողմում ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, աջ կողմում՝ ԳՍՄԿ ԿԵՆՏԿՈՄԻ գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերը: Բաց աղբյուրներից:

Վրուբելը ինստալյացիա է ստեղծել երեք նկարներից. մեկը կոչվում էր «Աստված իմ», երկրորդը՝ «Օգնիր ինձ վերապրել», երրորդը (հենց Բրեժնևի և Հոնեկերի հետ)՝ «Այս մահացու սերը»: Տեսնելով գլխավոր քարտուղարների համբույրը՝ բանաստեղծ Դմիտրի Պրիգովը ծիծաղել է, թե իբր լավ կլիներ այդ աշխատանքը Բեռլինի պատի վրա պատկերել: Դա եղել է 1990 թվականի հունվարին:

Նույն թվականի ապրիլին Վրուբելը ժամանել էր ԳԴՀ՝ մասնակցելու խորհրդային ավանգարդիստների առաջին ցուցահանդեսին, որը կազմակերպել էր նախկին գիդ-թարգմանիչ Ալեքսանդր Բորոդովսկին: Նա առաջարկել է նկարչին ինչ-որ բան նկարել Բեռլինի պատի մի հատվածի վրա:

Այսպիսի տեսք ուներ պատը ԳԴՀ-ի կողմից: Այսօր այստեղ է գործում գրաֆիտիի պատկերասրահը: Տեղացիները փորձում էին հեռու մնալ պատից, վախենում էին, որ սահմանապահները կսպանեն իրենց:
Այսպիսի տեսք ուներ պատը ԳԴՀ-ի կողմից: Այսօր այստեղ է գործում գրաֆիտիի պատկերասրահը: Տեղացիները փորձում էին հեռու մնալ պատից, վախենում էին, որ սահմանապահները կսպանեն իրենց:

Երբ Դմիտրի Վրուբելը «Եղբայրական համբույրը» պատկերելու թույլտվություն է ստացել, «շշմածության» մեջ ընկավ:

«Ես վախեցա, քանի որ երբեք չեմ նկարել ջրային ներկերով՝ աշխատել եմ միայն նավթային ներկերով: Եվ երբեք չեմ նկարել դրսում, այլ միայն տանը: Ես ասացի Սաշային [Բորոդովսկիին]՝ «Ինձ մի քանի շաբաթ տուր», - և մեկնեցի Մոսկվա։ Ազնվորեն՝ 2 շաբաթ խմում էի. վախից: Բայց այլ ելք չկար, մեկնեցի, սկսեցի աշխատել...»
05.05.2010-ի ԱիՖ-ի հարցազրույցից

1990 թվականի հունիսին պատկերը պատրաստ էր։ Եվ շատ արագ դարձավ աշխարհահռչակ:

Սակայն հիմա East Side Gallery-ում դուք չեք տեսնի այն: Բանն այն է, որ գրաֆիտին խիստ տուժել է վանդալների ձեռքից և բոլորովին կորցրել է նախկին տեսքը:

Այսպիսի տեսք է ունեցել «Եղբայրական համբույրը» 2000-ականների սկզբին: Բաց աղբյուրներից
Այսպիսի տեսք է ունեցել «Եղբայրական համբույրը» 2000-ականների սկզբին: Բաց աղբյուրներից

2009-ին այն ամբողջությամբ մաքրվել է, և Դմիտրի Վրուբելը ստիպված է եղել պայքարել «Եղբայրական համբույրը» կրկին նկարելու իրավունքի համար: Պայքարել ոչ միայն Բեռլինի իշխանությունների, այլև ինքն իր հետ:

«Դա իմ կյանքի ամենասարսափելի օրերից մեկն էր: Ես վախենում էի, որ նորից կնկարեմ, իսկ մարդը փողոցում կմոտենա ու կասի. «դե, հա, իհարկե, այն մեկը ավելի լավ էր, մենք ամեն ինչ հասկանում ենք, դժվար է կրկնել, և դուք այլևս երիտասարդ չեք»։
Կոմերսանտին տված հարցազրույցից 07.11.2014

Այժմ վերականգնված «Եղբայրական համբույր» գրաֆիտին կամ «Աստված իմ, օգնիր ինձ վերապրել այս մահացու սերը», ինչպես և 30 տարի առաջ, զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում:

Ոչ ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, ոչ ԳԴՀ Կենտկոմի գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերը ԼԳԲՏ ներկայացուցիչներ չեն եղել:

Համբույրները, Լեոնիդ Բրեժնևի, հնարավոր է, գլխավոր խորհրդանիշն են: Նա համբուրվել է մի շարք տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի:

Ենթադրվում է, որ ամեն ինչ սկսվել է Պաղեստինի առաջնորդ՝ Յասեր Արաֆաթից 1968 թվականին: Այդ նա սովորեցրեց Բրեժնևին:

Բրեժնևի համբույրը Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի հետ:
Բրեժնևի համբույրը Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի հետ:

Ծիսակատարությունը միշտ ներառել է երեք գործողություն՝ ձախ այտը, աջ այտը, շուրթերը, բայց տարբեր կերպ է տեղի ունեցել: Երբեմն Բրեժնևը շրթունքներին ընդհանրապես չի դիպչել: Երբեմն դա հանգեցնում էր վնասվածքների: Այսպես, Բրեժնևը անհաջող համբուրվել է Հարավսլավիայի նախագահի հետ, որի մոտ համբույրից պայթել է շրթունքը:

Քաղաքական առաջնորդները «փախնում» էին Բրեժնևի շուրթերից կամ ուղղակի հրաժարվում էին համբույրից. Չաուշեսկուն զզվում էր, իսկ Ֆիդել Կաստրոն սիգարով դուրս եկավ իրավիճակից:

Բրեժնևի համբույրը իսկապես երկար թեմա է և կապ չունի ԼԳԲՏ-ի հետ: Հոդվածում առկա են հղումներ, որոնցում կգտնեք նոր հետաքրքիր տեղեկատվություն: Յություբյան «գիտակները» ամեն բան անվանում են քարոզ չհասկանալով այդ բառի իմաստը: Մի օր կխոսեմ դրա մասին:

Իսկ այս հոդվածի համար տեղեկատվությունը վերցված է տարբեր ռուսական և գերմանական պարբերականների հետ Դմիտրի Վրուբելի բազմաթիվ հարցազրույցներից: Բաժանորդագրվեք իմ ալիքին, ես կշարունակեմ շատ հետաքրքիր բաներ պատմել:

Հետաքրքիր նյութեր