Ի՞նչ է Google Լուսանկարները
Նախքան սկսեմ խոսել սահմանափակումների և ծախսերի մասին, արժե խոսել ծառայության մասին:
Google Լուսանկարները Google ընկերության ֆոտոհոսթինգն է: Նախատեսված է պահեստավորման, խմբագրման, լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար: Ծառայության գործարկումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 28-ին:
Այսօրվա դրությամբ Google Լուսանկարները արդեն 5 տարվի է անսահմանափակ տարածություն է տրամադրում մինչև 16 Մպ լուսանկարներ և մինչև 1080p թույլատրությամբ տեսանյութեր պահելու համար: Ներբեռնված լուսանկարները սեղմվում են, որպեսզի ավելի քիչ տարածք զբաղեցնեն Google-ի սերվերներում, սակայն գործնականում չեն կորցնում որակը:
Ծառայությունը առանց խնդիրների համաժամացվում է ձեր սմարթֆոնի հետ և կարող է ավտոմատ ռեժիմով վերբեռնել և պահպանել ձեր բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որից հետո կառաջարկի տեղ ազատել հեռախոսում:
Google Լուսանկարները տրամադրում է մեծ հնարավորություններ ցանկալի լուսանկարները և տեսանյութերը որոնելու և տեսակավորելու համար: Ծառայության մեջ ներբեռնված կոնտենտը դասավորվում է տարբեր չափանիշներով՝ նկարահանման վայր, դեմքեր և օբյեկտներ, որոնք պատկերված են լուսանկարում կամ տեսանյութում: Հնարավոր է նաև ձեռքով տեսակավորել ըստ ալբոմների:
Google Լուսանկարները հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով ստեղծել կոլաժներ, տեսանյութեր, անիմացիաներ, համայնապատկերներ և պատմություններ:
Ե՞րբ Google Լուսանկարները կդառնա վճարովի
Google Լուսանկարների գործարկումից անցել է ավելի քան հինգ տարի, և այժմ դա ոչ միայն ֆոտոծառայություն է: Նրա օգնությամբ դուք կարող եք սուզվել հիշողությունների մեջ և ևս մեկ անգամ վերապրել անցյալի հետաքրքիր պահերը:
Այժմ Լուսանկարներում արդեն պահվում է ավելի քան 4 տրիլիոն լուսանկար և տեսանյութ, ներառյալ ձերը, և ամեն շաբաթ ներբեռնվում է 28 միլիարդ նոր ֆայլ:
Որպեսզի Google Լուսանկարներ ծառայությունը զարգանա, և որպիսի ձեր հիշողությունների համար այնտեղ միշտ տեղ լինի կանոնների մեջ փոփոխություններ են կատարվել՝
2021 թվականի հունիսի 1-ից բոլոր նոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ներբեռնվել են բարձր որակով, տեղ կզբաղեցնեն ձեր պահեստում: Դա վերաբերում է ինչպես անվճար տարածքին, որը Google-ը տրամադրում է բոլոր օգտատերերին (15 ԳԲ), այնպես էլ գնված հավելյալ տարածքին: Նմանատիպ կանոններ այժմ գործում են Google-ի այլ ծառայությունների համար, ինչպիսիք են Google Drive-ը և Gmail-ը: Այս փոփոխությունը չի ազդի բարձր որակի լուսանկարների ու տեսանյութերի վրա, որոնք ներբեռնվել են մինչեւ նշված օրը:
Ինչպե՞ս կառավարել պահեստը
2021 թվականի հունիսի 1-ին հասանելի կլինի նոր գործիք, որի օգնությամբ հնարավոր կլինի գտնել և հեռացնել այն լուսանկարները, որոնք ձեզ հարկավոր չեն, օրինակ՝ չափազանց մութ կամ լղոզված լուսանկարները: Դուք նաև կարող եք ձեռք բերել լրացուցիչ տարածք՝ գրանցելով Google One բաժանորդագրությունը:
Ի՞նչ կլինի նախկինում վերբեռնված լուսանկարների և տեսանյութերի հետ
Առկա բարձրորակ լուսանկարներն ու տեսանյութերը ազատվում են այս փոփոխությունից: Դա նշանակում է, որ մինչև 2021 թվականի հունիսի 1-ը պահպանված լուսանկարներն ու տեսանյութերը նախկինի պես կհամարվեն անվճար և կազատվեն պահպանման սահմանափակումից: Սահմանափակումը նաև չի վերաբերում Pixel 1-5 սմարթֆոնների սեփականատերերին, դրանք 2021 թվականի հունիսի 1-ից հետո կարող են, ինչպես և նախկինում, անսահմանափակ օգտվել Google Լուսանկարներ ծառայությունից:
Որքա՞ն կարժենա Google One բաժանորդագրությունը
- 100 ԳԲ = 139 ռուբլի/ամիս, կամ 1390 ռուբլի/տարի
- 200 ԳԲ = 219 ռուբլի/ամիս, կամ 2190 ռուբլի/տարի
- 2000 ԳԲ = 699 ռուբլի/ամիս, կամ 6990 ռուբլի/տարի
Յուրաքանչյուր բաժանորդագրության հնարավոր կլինի միացնել մինչև 5 ընտանիքի անդամ: