Найти в Дзене
Favn

Հեռվից նշմարվող արյան հոտը

Թացը ընդդեմ չորի
ընկերը ընդդեմ թշնամու
սևը ընդդեմ սպիտակի
սերը ընդդեմ ատելության

Թացը ընդդեմ չորի

ընկերը ընդդեմ թշնամու

սևը ընդդեմ սպիտակի

սերը ընդդեմ ատելության

Հայաստանցին ընդդեմ ղարաբաղցու…

Այս հետպատերազմյա շրջանում արդեն կույրի համար էլ է ակներև՝ հասարակության մեջ առկա պառակտումը: Այն միշտ էլ գոյություն է ունեցել մեր հասարակության մեջ,այն կարծես մեր ազգային նկարագրի մի մասը դարձած լինի: Բայց անկեղծորեն պետք է խոտովանե, որ վերջին 2.5 տարում այն հասել է աննախադեպ չափերի,իսկ պատերազմը և դրա հետևանքները տեղափոխեցին պառակտումը անհասելի վտանգավորության և նողկանքի դաշտ: Հայաստանցի և ղարաբաղցի.


Երևում է մենք մոռացության ենք մատնել Խրիմյան Հայրիկի իմաստուն խոսքերը: Նա ասում էր. «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»: Մենք, կարելի է ասել, լսում ենք այս խոսքերը և լիովին հակառակը գործում, և նույնիսկ կան այնպիսի «հանճարներ», որոնք ներազգային թշնամի են գտնում են ,մինչդեռ մեր թշնամին հայրուր տարի է ինչ պարզ է՝ով է, և ենթադրելի է, որ նույնն էլ կմնա: Հայը հային թշնամի է անվանում. մի՞թե սա դավաճանություն չէ: Այսպիսի խաթարված մտածելակերպ ունեցողները իրենց ասելիքներով, իսկ մնացած անտարբեր մարդիկ այդ երևույթի նկատմամբ իրենց անտարբերությամբ կռնատում են ազգային միասնականության գաղափարը: Իսկ առանց միասնության չկա ազգ, այլ կա ուղղակի մարդկանց խումբ, որոնք միմյանց ատում են և մեղադրում միմյանց իրենց անհաջողությունների համար և անհամբերությամբ սպասում մյուսի վախճանին: Գոյություն ունի այսպիսի տերմին. հանիբալիզմ,այսինքն՝ էակը ուտում է իր նույն տեսակի էակին: Բնության մեջ դա հիմնականում շեղում է համարվում և աննորմալ երևույթ: Ուսումնասիրելով մեր ազգի ներկայիս իրավիճակը՝ կարելի է ասել, որ գործ ունենք ներազգային բարոյական և գաղափարական հանիբալիզմի հետ,և սա ցավոք սրտի անվիճելի է: Անալոգիաներ անցկացնելով՝ կարելի է ասել, որ այս ամենը հիշեցնում է Ռուսական Կայսրությունյան ներքին վիճակը (պետք է նշել որ այնտեղ հակասությունը դասային պայքար էր ենթադրում,բայց դա էական չէ) սկսած 1900 թվականից այն ի վերջո վերածվեց 5-ամյա քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում զոհվեց ավելի քան 17 մլն. մարդ: Ահա և մեր վատագույն տեսլականը, եթե մենք չդադարեցնենք այս ամենը,իսկ հիմա որպես փաստ պետք է արձանագրել՝ հեռվից արդեն արյան հոտ է նշմարվում…