Найти в Дзене
Սերգեյ Հովսեփյան

Ինչպես ավելացնել ընկերություն Google քարտեզներում

Այսօր օֆլայն բիզնեսին կարևոր է ոչ թե լատինատառ ցուցանակը, այլ Google-ի և Yandex-ի որոնման աջ մասում ընկերության մասին տեղեկատվական հատվածը:
Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես պետք է ավելացնել ընկերության տվյալները քարտեզների վրա:

Այսօր օֆլայն բիզնեսին կարևոր է ոչ թե լատինատառ ցուցանակը, այլ Google-ի և Yandex-ի որոնման աջ մասում ընկերության մասին տեղեկատվական հատվածը: Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես պետք է ավելացնել ընկերության տվյալները քարտեզների վրա:

Անկախ այն բանից, ապրում եք գյուղում կամ քաղաքում՝ կարևոր է հասանելի դարձնել ձեր ընկերության մասին տեղեկատվությունը:

Հայաստանում զարգացած է Գուգլ համակարգը և ընկերության ավելացումը օգտակար է լայն լսարան ունենալու համար: Յանդեքսով հիմնականում օգտվում են ռուսները և որոշ ԵԱՏՄ երկրներ:

Ինչպես ավելացնել ընկերությանը Google քարտեզների վրա

Դուք պետք է ստեղծեք էջ Google Իմ գործ ծառայությունում:

Ի՞նչ է դա տալիս: Առաջին հերթին հնարավորություններ.

  • տեղեկացնել օգտվողներին կազմակերպության գների, աշխատանքային ժամերի, իրադարձությունների և նորությունների մասին;
  • հետևել կարծիքների հետևից և արագ արձագանքել դրանց;
  • վերլուծել բիզնեսի մասին տեղեկատվության դիտումները (ընկերության մասին տվյալների դիտումների քանակը, լուսանկարների, տեսանյութերի դիտումները);
  • կցել քարտեզներ երթուղուն դեպի կազմակերպություն;
  • ամրապնդել հեղինակությունը շնորհիվ օգտվողների գնահատականների:
Google Իմ գործ հատվածը որոնման արդյունքներում
Google Իմ գործ հատվածը որոնման արդյունքներում

Ընկերության ավելացման ալգորիթմ

1. Մուտք գործեք Google Իմ գործ և սեղմեք «Ավելացնել ընկերության տվյալները Google-ում»:

-3

2. Մուտք գործեք գոյություն ունեցող կամ գրանցեք նոր Google հաշիվ:

3. Բացված էջում «Վերնագիր» դաշտում նշեք ձեր կազմակերպության ամբողջական անվանումը

-4
  • եթե բացվող ցուցակում դուք գտել եք ձեր ընկերությունը, ընտրեք այն (մնացած բոլոր տվյալները կքաշվեն) և սեղմեք «Շարունակել»:
  • եթե ձեր ընկերությունը նշված չէ, սեղմեք «Հաջորդ» և լրացրեք բոլոր դաշտերը (ցանկալի է հայատառ):
-5

4. Ավելացրեք սպասարկման տարածքի տվյալները՝

-6

5. Ընտրեք անվանակարգ, որը առավել ճշգրիտ նկարագրում է ձեր գործունեությունը՝

-7

6. Լրացրեք կոնտակտային տվյալները (կարելի է գրանցել նույնիսկ այն ընկերությունները, որոնք չունեն սեփական կայք. խոսքը Ֆեյսբուքի կամ Օդնոկլասնիկի մասին չէ):

-8

7. Ստուգեք բոլոր մուտքագրված տվյալները և հաստատեք Google Իմ գործ հաշվի ստեղծումը:

-9

8. Հետագայում կհայտնվի ընկերության հաստատման ձևը փոստով:

-10

Նշված ֆիզիկական փոստային հասցեով կուղարկվի նամակ: Նամակը սովորաբար գալիս է հայտը ներկայացնելուց 1-2 շաբաթ անց:

Բիզնեսի որոշ տեսակների համար գոյություն ունեն տվյալների հաստատման այլընտրանքային եղանակներ (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ նույնիսկ Google Search Console-ի միջոցով): Ալգորիթմը, որով համակարգը ընտրում է ընկերության համար տվյալների հաստատման մեթոդը, բավականին խճճված է, նույն տեսակի բիզնեսի համար կարող են կիրառվել տարբեր եղանակներ: Բացի այդ, եթե ձեր ընկերությունը ունի ավելի քան 10 ներկայացուցչություններ, դրանք կարելի է հաստատել ցանկով:

Եթե դուք չեք ստացել նամակ 3-4 շաբաթվա ընթացքում, համարձակորեն կարող եք տեխնիկական աջակցությանը նամակ գրել «Նամակը չի եկել, ի՞նչ պետք է անեմ»: Google-ը կառաջարկի ձեռքով հաստատման գործընթաց անցնել:

Դրա համար անհրաժեշտ է ուղարկել մի քանի լուսանկար:

-11

9. Դրանից հետո դուք կստանաք ձեր ընկերության անձնական գրասենյակ

-12

«Տեղեկատվություն» էջում անհրաժեշտ է տրամադրել ձեր ընկերության մասին առավել ամբողջական տեղեկատվություն.

  • ավելացրեք լրացուցիչ անվանակարգեր, որոնք համապատասխանում են ձեր գործունեությանը
  • ավելացնել ձեր ընկերության նկարագրությունը
  • նշեք աշխատանքային ժամերը
  • ապրանքների եւ ծառայությունների վճարման եղանակները
  • ավելացրեք լուսանկարներ և տեսանյութեր
  • ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ

Ընկերության նկարագրության մեջ աշխատեք հնարավորինս ճշգրիտ գրել, թե կոնկրետ որն է ձեր բիզնեսը. ինչ ապրանքներ կամ ծառայություններ եք առաջարկում:

Որքան ամբողջական և որակյալ տեղեկատվություն ներկայացվի ձեր ընկերության մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կտեսնեն Google-ի օգտատերերը:

-13

Նոր և օգտակար լայֆխակներ իմանալու համար բաժանորդագրվեք և եղեք ակտիվ:

Հաջորդ հոդվածում կներկայացնեմ ինչպես ավելացնել ընկերությունը Yandex քարտեզներում: