Найти тему
Սերգեյ Հովսեփյան

Ինչու է կարևոր ավելացնել ձեր ընկերություն Yandex.Քարտեզներ և Google.Maps

Այս հոդվածը օգտակար կլինի ցանկացած տեսակի կազմակերպությունների տերերի համար: Անգամ, եթե դուք ունեք փոքրիկ բակային խանութ:

«Եթե ձեր բիզնեսը չկա ինտերնետում, ապա դուք չունեք բիզնես»
Բիլ Գեյթս

Ինտերնետը ամուր մտել է մեր կյանք և դարձել է զարգացման հիմնաքար: Եթե նախկինում պատասխանը գտնում էինք գրադարանում, ապա հիմա հիամացանցն է ապահովում տեղեկատվական հոսքը:

Այս հոդվածը կօգնի ձեզ հասկանալ ինչո՞ւ է կարևոր ավելացնել ձեր ընկերությունը Yandex.Քարտեզներ և Google.Maps, ի՞նչ է սա տալիս ձեզ, ի՞նչ է տալիս ձեր հաճախորդին:

Նախքան սկսելը եկեք հասկանանք, թե ինչ է Yandex և Google քարտեզները:

Yandex.Քարտեզներ և Google.Քարտեզները Յանդեքս և Գուգլ համակարգերի որոնողատեղեկատվական քարտեզագրական ծառայություններն են:

Այս ծառայությունները մեծ թվով հնարավորություններ ունեն, և գլխավորներից մեկը՝ կազմակերպությունների, ընկերությունների կամ հաստատությունների որոնումն է: Յանդեքս և Գուգլ քարտեզներում ընկերության մասին տեղեկատվության ավելացումը թույլ կտա հաճախորդին ավելի արագ գտնել ձեր ընկերությունը որոնման համակարգում: Հայաստանում զարգացած է Գուգլ համակարգը և հիմնական օրինակները լինելու են այս համակարգի վրա: Վերջում կարող եք կարդալ ինչպես ավելացնել ընկերությունը Յանդեքս Քարտեզներ համակարգում:

Օրինակ, օգտատերը որոնում է կինոթատրոն: Գուգլ կամ Յանդեքս համակարգում նա մուտքագրում է «երևանի կինոթատրոններ» հարցումը: Ահա, թե ինչ է նա տեսնում:

Գուգլ որոնման համակարգ
Գուգլ որոնման համակարգ

Կամ էլ օգտատերը որոշել է անմիջապես մուտք գործել Քարտեզների ծառայություն և գտնել իրեն անհրաժեշտ կազմակերպությունը: Նա տեսնում է հետևյալ պատկերը (օրինակի վրա պատկերված է Google.Քարտեզներ ծառայությունը):

Գուգլ.Քարտեզների որոնման համակարգ
Գուգլ.Քարտեզների որոնման համակարգ

Այսինքն՝ օգտատիրոջ հարցումներին հայտնվում է ընկերությունների ցուցակը, որտեղ նշված են կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոս, կայք, Էլ. փոստ և այլն)։ Աջ կողմում քարտեզն է, որտեղ նշվելու են օգտատիրոջ համար հարմար բոլոր կազմակերպությունները: Բացի այդ, օգտագործողը կարող է գտնել երթուղին և հասկանալ ինչպես է հնարավոր հասնել ցանկալի կետ:

Ո՞վ է տեղադրում ընկերության մասին տեղեկությունը քարտեզներում: Կամ դուք, կամ քարտեզների օգտատերերը: Իրականում առաջին տարբերակը ամենաճիշտն է, քանի որ ձեզանից բացի ոչ ոգ ճշտգրիտ տեղեկություն չունի ձեր ընկերկության մասին:

Այժմ եկեք տեսնենք, թե ինչու է պետք ավելացնել ընկերության մասին տեղեկատվությունը Յանդեքս և Գուգլ Քարտեզներում՝

Այսօր ինտերնետի շատ օգտատերեր ընկերության կամ որևէ հաստատության որոնման ընթացքում օգտվում են հենց Քարտեզներից: Եվ եթե ձեր կազմակերպության մասին տեղեկատվությունը ավելացվել է Յանդեքս.Քարտեզներ և Գուգլ.Գարտեզներ, ապա ձեզ անպայման կնկատեն: Եվ գուցե հենց ձեզանից նա ձեռք կբերի անհրաժեշտ ապրանքը կամ կօգտվի անհրաժեշտ ծառայությունից:

Ես ինքս հաճախ ինչ-որ տեղ գնալուց առաջ ստուգում եմ տեղեկատվությունը համացանցում, այնուհետև տնից դուրս ելնում: Կամ գտնվելով օտար երկրում որոնում անհրաժեշտ տեղեկատվությունը քարտեզներում: Գուգլ քարտեզը տեղադրված է բոլոր Անդրոիդ հեռախոսներում:

Եթե ձեր ընկերությունը տեղադրված է Yandex և Google քարտեզների վրա, ապա դրա մասին տեղեկատվությունը կցուցադրվի ոչ միայն Քարտեզներում, այլև որոնման արդյունքի առաջին էջում:

Yandex և Google Քարտեզներում ընկերության մասին տեղեկություններ ավելացնելու առավելությունները.

  1. Առաջին և ամենակարևոր պլյուսը, որի մասին ես խոսեցի ավելի վաղ, այն է, որ ներգրավվում են պոտենցիալ հաճախորդները որոնման համակարգից և քարտեզներից:
  2. Պարտադիր չէ, որ լիարժեք կայք ունենաք, դուք կարող եք պարզապես ավելացնել տեղեկատվություն ձեր ընկերության հետ շփման համար:
  3. Ձեր հաճախորդները կարող են հարցեր հղել ձեզ հենց քարտեզների շնորհիվ, իսկ դուք կարող եք այդ հարցերին պատասխանել: Հետադարձ կապը միշտ կարևոր է:
  4. Բջջային հեռախոսների օգտագործողներն ավելի արագ տեղեկատվություն կգտնեն ձեր ընկերության մասին, եթե դրանք գտնվում են ձեր սպասարկման շառավղում:
  5. Ձեր ընկերության հաճախորդները կարող են թողնել կարծիքներ, որոնք հասանելի կլինեն հաշիվում և ցուցադրվում են հասցեի կողքին:
  6. Կարելի է ավելացնել տեղեկություններ ընկերության մասնաճյուղերի, խանութների ցանցի, դուստր ձեռնարկությունների և այլնի մասին:
  7. Հատկապես կարևոր է օտարերկրացիներին ավելի մոտ լինելու համար:
  8. Ծառայություններն բացարձակապես անվճար են:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օգտատերերի ուշադրությունը գրավում են այն կազմակերպությունները, որոնք տեղադրված են Քարտեզներում:

Այն մասին, թե ինչպես կարելի է ինքնուրույն ավելացնել ընկերությանը Yandex.Քարտեզներ եւ Google.Maps ես կպատմեմ ձեզ հաջորդ հոդվածում: