Այս օրերին կոչեր են հնչում ամուր թիկունք ունենալու, դրա անհրաժեշտության մասին: Միանշանակ պատերազմի պայմաններում ամուր թիկունք ունենալը շատ կարևոր է, բայց ցավոք սրտի, երբ իշխանությունների կողմից հնչում է ամուր թիկունք ունենալու կոչեր, նրանք հավանաբար նկատի ունեն, որ պետք է փող տանք և ընդդիմախոսները պետք է լռեն: Չնայած այդ կոչերին՝ իշխանությունը շարունակում է ներքաղաքական պայքարը և «ներքին թշնամիների» փնտրտուքը:
Բայց անդրադառնամ այն թեմային, ինչի մասին ի սկզբանե ցանկանում էի խոսել: Նախորդ նյութում գրել էի, որ վերջնական հաղթանակը կկայանա այն ժամանակ, երբ մենք պատերազմից հետո ամրապնդենք մեր պետության հիմքերը, իսկ մինչ այդ պահը պետք է կրթվենք: Ցավոք սրտի, տարին կործանարար էր կրթության համար: Ես միշտ կրթությունը դիտարկել եմ երկարատև ծրագիր, միջոցառում, ներդում (ով ինչպես կցանկանա կարող է ընդունել), որը ստանալուց հետո ես այն պետք է ներդնեմ պետության զարգացման, քաղաքացիների կյանքի և իմ անձնական կյանքի բարելավման համար: Բայց նայելով պետության և ԲՈՒՀ-երի գործողություններին՝ տպավորություն է ստեղծվում, թե նրանք ուսանողին դիտարկում են որպես փողի աղբյուր, իսկ կրթություն և դիպլոմ տալը՝ ինքնանպատակ:
Տարվա սկզբից, երբ սկսվեց համավարակը ուսանողները անցան հեռավար կրթության, բայց համալսարանները շարունակեցին ուսանողներից պահանջել նույն վարձը, ինչ տալիս էին նորմալ պայմաններում դասերը կազմակերպելիս: Ուսաման վարձը ենթադրում է դասախոսի վարձատրություն, կոմունալ վճարներ, լաբորատոր աշխատանքներ, պրակտիկայի կազմակերպում: Կան նաև կրթական ուղղություներ, որոնք, ելնելով իրենց առանձնահատկություններից, ավելի շատ են տուժել: Ըստ իս, ամենից շատ տուժեցին բնական գիտություններ սովորող ուսանողները, քանի-որ այդ ուսանողների ուսումը հիմնականում կապված է պրակտիկ ուսումնասիրությունների հետ: Պետությունը կկարողանար պատվերներ իջեցնել, քանի-որ կիմանար, որ ստեղեծել է անհրաժեշտ պայմանները գիտական արտադրողուանակության համար և գիտության զարգացման համար:
Ամուր թիկունքը ենթադրում է լավ կրթություն, ռեսուրսների ճիշտ օգտագործում: Այս պայմաններում ակնհայտ է, որ ուսումը մղված է հետին պլան, բայց ԲՈՒՀ-երը ուսանողներից պահանջում են լռիվ վարձ, իսկ սա արդեն ռեսուրսների սխալ և անարդյունավետ կառավարում եմ համարում: Շատերը այս օրերին ասում են, թե գումար չկա և դրա համար է, որ ԲՈւՀ-երը չեն կարողանում զեղչեր կիրառել ուսանողների համար, բայց խնդիրը փողի քիչ լինելու մեջ չէ, պետբյուջում եղել է բավարար գումար ուղղակի պետք էր ժամանակին այդ գումարը ուղղել ճիշտ տեղեր: Այդպես եղել է և նախկինների և ներկաների օրոք: Եթե ժամանակին այդ գումարները ուղղվեին ուսանողների կայացման գործին այսօր կունենայինք լավ մասնագետներ, գիտնականներ, լաբորատորիաններ, որոնք կիրականացնեին մասնագիտական աշխատանք իրենց ոլորտում, կտային օգուտ իրենց մասնագիտական աշխատանքով, այլ ոչ թե ստիպված կլինեին զինվորին օգնելու համար սնունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքեին: Բայց մենք այսօր էլ տեսնում ենք, որ ԲՈՒՀ-երը փոխարենը մտածեն, թե ինչպես անեն, որ այս օրերին կրթեն լավ մասնագետներ, փոխարենը մտածում, են թե ինչպես հավաքեն ուսման վարձերը:
Մեկ այլ օրինակ է անտառների սխալ կառավարումը. անտառներին մենք միշտ վերաբերվել ենք զուտ փայտանյութ տվող համակարգ: Ամենապարզ օրինակը, որը այս օրերին էլ ավելի ակտուալ է անտառներում աճող և առկա դեղաբույսերը և դեղանյութներն են: Վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ կառավարման դեպքում հնարավորություն կունենայինք ապահովել ներքին դեղերի շրջանառության մի մեծ հատված, ինչը իրենից ենթադրում է, գիտության զարգացում, համապատասխան մասանգետները ավելի խորը կրթություն կստանային, աշխատատեղեր, տնտեսության աճ, գումար: Իհարկե դա ենթադրում է երկարաժամկետ ծրագիր, և գուցե նշածս օգուտներն էլ ավելի ուշ գան, բայց մենք պետություն ենք. պետությունը չպետք է գնա միայն կարճաժամկետ ծրագրերի և միջոցառումների հետևից: Այս ամենի կոնտեքստում կարելի է և կարևոր է խոսել Սևանա լճի մասին:
Սևանա լճի խնդիրները լուծելու համար պետությունը պատվիրում է միջազգային կառույցներին, միջազգային կառույցները համավարակի պատճառով չեն կարողանում ժամանալ Հայաստան անցկանցլու համապատասխան ուսումանասիրությունները, և այդ օրհասական խնդիրը մնում է օդում կախված: Բայց եթե ժամանակին մենք ներդրումներ անեինք մեր գիտության զարգացման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար, մեր ներկա գիտնականները վստահաբար փայլուն կկատարեին իրենց աշխատանքը:
Այսպիսով, մենք այն առաջնային խնդիրը, ինչպիսին Սևանա լճի մաքրման հարցն է, թողնում ենք ետին պլանում, երբ այն ունի ռազմավարական, տնտեսական, էկոլոգիական մեծ նշանակություն Հայաստանի համար:
Իհարկե սա ամբողջ պատկերը չէ, բայց անգամ այս պարագայում հարց է առանաջանում, թե նման վերաբերմունքի պայմաններում ինչպե՞ս ենք պատրաստվում ունենալ ամուր թիկունք: