Մոնթեի զինվորներից մեկը գալիս , ասում է.
— Հրամանատա՛ր, մարտի դաշտում թշնամու տանկ կա, ի՞նչ անենք, շարքից հանե՞նք։
Մոնթեն պատասխանում է.
— Ո՛չ, գնացեք, գրավե՛ք տանկը։
Իսկ զինվորները գնում տանկը շարքից հանում են։ Մոնթեն ջղայնացած գալով՝ ասում է.
— Դուն էշ եք, ձեզ ո՞վ իրավունք տվեց կրակեք: (Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն» էր)։ Դու՛րս եկեք տանկից:
Երբ զինվորները տանկից դուրս են գալիս, Մոնթեն հարցնում է, թե ովքեր են։
— Դուն ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն հրամանատար չես, դուն էշ ես։
— Դու՞ն ով ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն հրաձիգ չես, դուն ալ էշ ես։
— Դու՞ն ով ես:
Երրորդ զինվորը, որ տանկի մեխանիկ-վարորդն էր, ասում է.
— Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ո՛չ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։