Արդեն 21 օր է ինչ մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Մեզնից շատերը կորցրեցին ազգականների, մտերիմների, ընկերների: Ցավը մեծ է, բայց ավելի մեծ է հաղթելու, վրեժ լուծելու ցանկությունն ու կամքը:
Հաղթելու համար շատ կարևոր է համախմբվածությունը, կամքը, տեսլականը, անկեղծությունը:
Շփվելով մարդկանց հետ և շրջելով փողոցներում պարզ է դառնում, որ կա՝ համախմբվածություն և կամք հաղթելու համար: Մարդիկ ոգևորված են և ցանկանում են հաղթել, յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումը ունենալ հաղթանակի գործում. ոմանք մեկնում են ռազմաճակատ, ոմանք մեդիա դաշտում ապահովում են, որպեսզի կեղծ լուրեր չտարածվեն, ֆեյսբուքի, թվիթերի և ինստագրամի մյուս օգտատերերը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Արցախում, իսկ մյուսները հավաքում են անհրաժեշտ պարագաներ՝ սնունդ դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ և ուղարկում ռազմաճակատ, իսկ Արցախից եկողներին ապահովվում կացարանով և անհրաժեշտ պարագաներով: Այս օրինակները ցույց են տալիս, որ յուրաքանչյուրս գուցե գիտակցաբար, գուցե ենթագիտակցությմաբ զգում է պետության և պետականության առաջ ծառացած վտանգը և հասկանում, որ այդ վտանգը կվերանա, երբ կունենանք հաղթանական թշնամու նկատմամբ:
Տեսլականը և անկեղծությունը մեծ մասով ապահովում է պետությունը: Յուրաքանյչյուր անձ, քաղաքական ուժ գալով իշխանության պետք է ունենա տեսլական յուրաքանչյուր բնագավառի համար:
Այսօր բանակը, պատվով և արժանապատվությամբ կատարում է իր առաջ դրված առաջադրանքը:
Բայց, ցավոք սրտի, կան մարդիկ, որոնք փայլում են անպատասխանատվությամբ: Այդ մարդիկ շարունակում են կատարել հայտարարություններ և հակասել դրանց: Պաշտպանության նախարարությունը կոչ է անում, իսկ երկրի գլխավոր մարդկանցից մեկը ֆեյսբուքյան լայվի ընթացքում մի քանի անգամ կատարում է գործողությունը, որը հակասում է ՊՆ-ի հորդորների և կոչերին: Կան մարդիկ ովքեր վարչապետի և վարչապետի ընտանիքի փիառը ապահովվելու համար վնաս են հասցնում բանակի ոգուն, իրենց ֆեյսբուքյան գրառումներով:
Արդյո՞ք կարող եմ կասկածել այդ մարդկանց ազնվության վրա, երբ այս պայմաններում, կա տոտալ համախմբվածություն և կամք հաղթել թշնամուն, ընդունում են որոշում, որով սահմանափակում են իշխանության հասցեին հնչող քննադատությունը:
Ազնիվ չեն, քանի-որ այս պայմաններում, երբ ողջ ազգը անկախ իր բնակության վայրից համախմբված աշխատում է մեկ թշնամու դեմ, այդ մարդիկ փնտրում են «ներքին թշնամիներ»: