Найти тему
Artsakhnow.am

Արայիկ Հարությունյան. «Ես չգիտեմ ինչ է թալանը»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամլո ասուլիսին պատասխանել է artsakhnow.am-ի հարցերին:

– Սամվել Բաբայանը քննադատել է Արցախի նախկին իշխանություններին և ասել է, որ վերջին քսան տարում երկիրը թալանել են: Դուք փաստացի նախկին իշխանություն եք եղել Արցախում: Խնդրում եմ պարզաբանեք, ինչի մասին է խոսքը, կամ ինչ կապ ունեք դուք այդ թալանի հետ: Նա միաժամանակ նշել է, որ Անվտանգության խորհուրդը կատարում է նախարարությունների ամբողջ աշխատանքը և վերջիններս, այսպես ասած, խանդ են ապրում: Կասե՞ք ինչու է Անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություններ անում:

– Հարցը կտաք Սամվել Բաբայանին արդյոք իրոք թալանել են թե չէ, ես չգիտեմ ինչ է թալանը, թալանին չանդրադառնանք: Կան, եղել են ու կլինեն չարաշահումներ, յուրացումներ, մեր խնդիրն է պայքարել, որպեսզի չլինի թալան, չլինի յուրացում, փոշիացում: Ինչ վերաբերում է՝ Սամվել Բաբայանը ասել է նախարարությունների գործերն ենք անում, ես կասկածում եմ, որ նա այդպիսի բան է ասել, որովհետև բոլոր նախարարությունները կատարում են իրենց աշխատանքները: Երևի նկատի է ունեցել…երբ որ իմ հանձնարարականով փորձում է ուսումնասիրի կամ տա առաջարկություններ գերատեսչությունների գործունեության վերաբերյալ, իհարկե խանդ լինում է: Նախարարությունները դա համարում են միջամտություն կամ ֆունկցիաների կրկնակի բաշխում և այլն: Այդ ամենը նորմալ է: Գործնական կենդանի մարմին է կառավարությունը, ամբողջ իշխանությունը: Եվ հենց նախագահի էությունն այն է, որ թույլ չտա լինի խանդ, կամ թույլ չտա, որպեսզի լինեն անհամաձայնություններ:

– Դուք ունեք խորհրդականներ արտաքին հարաբերությունների գծով և միջազգային հարաբերությունների գծով՝ ի դեմս Նելլի Օհանջանյանի և Դավիթ Բաբայանի: Այս պաշտոնների տարբերությունը ո՞րն է, կասե՞ք:

– Երկուսն էլ նույն ֆունկցիաներն են հիմնականում անում: Այսինքն կատարում են նույն հանձնարարությունները: Կարող է երրորդն էլ պետք լինի, եթե զգամ՝ անհրաժեշտություն կա: Կախված է ինչպիսի խնդիրներ են լուծում և հանձնարարականներն ինչպես են կատարում:

Ալյոնա Հայրապետյան

http://www.artsakhnow.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%bd-%d5%b9%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b4-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7/