Найти тему
Artsakhnow.am

10 երկրներ, որոնք զերծ են մնացել կորոնավիրուսից

COVID-19 վարակել է աշխարհի գրեթե բոլոր երկրները, բացառությամբ 10 երկրների։ Այս մասին նյութ է հրապարակել BBC-ն:

Այդ երկրներն Ավստրալիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան կղզային պետություններն են․

  • Պալաու,
  • Միկրոնեզիա,
  • Մարշալյան կղզիներ,
  • Նաուրու,
  • Կիրիբատի,
  • Սողոմոնյան կղզիներ,
  • Տուվալու,
  • Սամոա,
  • Վանուատու,
  • Տոնգա։

Թեկուզ այս երկրներին հաջողվել է խուսափել թագավարակից, սակայն համավարակը թողել է իր բացասական ազդեցությունը։ Պալաուի The Palau Hotel-ը հայտնվել է փակման եզրին։ Մինչև համավարակը, մասնավորապես 2019 թվականին, Պալաու էր այցելել մոտ 90 հազար զբոսաշրջիկ, որը երկրի բնակչության ընդհանուր թվից հինգ անգամ ավելի է։  Այժմ Պալաուի սահմանները փակ են։ Հյուրանոցը փակ է մարտ ամսից։ Ռեստորանները դատարկ են, հուշանվերների խանութները՝ փակված։

Պալաու հյուրանոցը
Պալաու հյուրանոցը

Մարշալյան կղզիները, որտեղ նույնպես վարակի հաստատված դեպք չի գրանցվել, զերծ չի մնացել համավարակի բացասական ազդեցությունից։ մինչև համավարակը The Hotel Robert Reimers-ում 37 սենյակների 75-88 տոկոսը մշտապես զբաղեցված էին զբոսաշրջիկներով։ Այժմ այդ թիվը կազմում է 3-5 տոկոս։ Սպասվում է, որ 700 աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը։

Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Վանուատուն։

Միակ բանը, որ մնում է անել այս երկրներին, նույնպես վիրուսի դեմ պատվաստանյութին սպասելն է։

http://www.artsakhnow.am/10-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%a6%d5%a5%d6%80%d5%ae-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be/