Найти в Дзене
Фрунзик Хачатрян

Հայկական այբուբենի և հայոց լեզվի առեղծվածները

Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել,որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթույունից; Այս աշխատության նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն; Ինչպես հայտնի է որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ; Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի ( մտքի) հետ; Նա անմիջապես արտահայտում է մարդու միտքը կամ գրավոր տեսքով;Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն; կամ ուրիշ համակարգեր) Այժմ հայտնի է, որ հայերը ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր և գրավոր ( աշխարհաբար և գրաբար); Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել առայժմ պարզ չի; Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին աստված է տվել (մի ձեռք քարի վրա, կարծես թե ձյ

Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել,որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթույունից; Այս աշխատության նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն; Ինչպես հայտնի է որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ; Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի ( մտքի) հետ; Նա անմիջապես արտահայտում է մարդու միտքը կամ գրավոր տեսքով;Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն; կամ ուրիշ համակարգեր) Այժմ հայտնի է, որ հայերը ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր և գրավոր ( աշխարհաբար և գրաբար); Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել առայժմ պարզ չի; Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին աստված է տվել (մի ձեռք քարի վրա, կարծես թե ձյան վրա գրում էր հայոց տառերը);Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ ճանփորդելով տարբեր երկրներ և ուսումնասիրելով շատ այբուբեններ կարողացել է ստեղծել հայկական այբուբենը;Այս հարցը մինչ օրս պարզված չի; Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը Մեսրոպ Մաշտոցի արարքը(գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ; Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում; Դա անժխտելի փաստ է; Մեսրոպ Մաշտոցի տված այբուբենը ունի 36 տառանշան, որոնցից ամեն մեկը համապատասխանում է մեկ հնչյունի; Տառերը ունեն թվային և կարգաթվային Համարժեքներ;Այսպես․

1Ա =1. 2Բ=2 . 3Գ=3. 4 Դ=4. 5 Ե =5. 6 Զ =6. 7Է=7. 8 Ը =8. 9 Թ ==9․ 10Ժ =10. 11 Ի=20. 12 Լ =30. 13Խ=40. 14 Ծ=50. 15 Կ=60. 16 Հ =70. 17 Ձ=80. 18Ղ=90. 19Ճ=100 20 Մ=200 21 Յ=300 22 Ն=400 23Շ=500 24Ո=600 25Չ=700 26Պ=800. 27Ջ=900. 28Ռ=1000. 29Ս=2000. 30Վ=3000. 31Տ=4000. 32Ր=5000. 33Ց=6000.34ՈԻ=7000 35Փ=8000. 36Ք=9000. Շատերը պնդում են, որ հայկական այբուբենի մեջ թաքնագրված են մեծ քանակով գիտելիքներ, մարդկությանը հայտնի և առայժմ անհայտ գիտական ոլորտներից; Ֆիզիկայից ու մետաֆիզիկայից քիմիայից և ալքիմիայից , աստղագիտությունից ու աստղագուշակութ յունից; Այբուբենում կարելի է գտնել գենետիկ ծածկագրերը, ամենայն ստեղծումի պատմությունը և այլ գիտություններ որոնք մարդկությանը դեռ հայտնի չեն; Այսպես օրինակ, որոշ մետաղների հայերեն անվանումներում տառերի կարգաթվերի գումարը համընկնում է Մենդելեևի աղյուսակի այդ մետաղի կարգաթվին; Իսկ Մենդելեևի աղյուսակի կարգաթիվը համպատասխանում է տվյալ էլեմենտի ատոմի միջուկի լիցքին։ Այսպես․

Ո Ս Կ Ի --- золото AU----79

Մ Ե Դ ---- медь CU---29

Ա Ր Ծ Ա Թ ---- серебро AG---47

Ա Ր Ճ Ի Ճ ------- свинец. PB----82

Ս Ն Դ Ւ Կ ------ ртуть HG---80

Ե Ր Կ Ա Թ (ԱՆԳ) ----железо. FE----26

Ինչպես հայտնի է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած (կամ վերականգած ) այբուբենում եղել են 36 հատ տառեր, և միայն փոքրատառեր։ Մեծատառ հասկացողությունը ի հայտ է եկել շատ ավելի ուշ։ Աշխարհում շատ գիտնականեր համարում են հայկական այբուբենը կատարյալ և անթերի, չնայած ժամանակի ընթացքում այն ենթարկվել է շատ փոփոխումների, բայց հիմնականում իմաստն ու ձևը հասկանալի են։ Շատ ցանկանալի է իմանալ հայկական այբուբենի նախնական տեսքը, այսինքը Մաշտոցի տված այբուբենը առանց հետագա ձևափոխումների։ ՈՒսումնասիրելով հայկական տառերի ձևն ու կառուցվածքը մի հետաքրքիր երևույթ է նկատվում, համեմատելով հայկական տառերը Արիական կեռխաչի ( սվաստիկայի) հետ, նկատում ենք, որ կարծես թե կեռ խաչը կազմված լինի հայոց այբուբենի տառերից։ Այսինքն թվում է թե հայկական տառերը արիական կեռխաչի( սվաստիկայի) մասնիկներ լինեն։ Համարյա բոլոր տառերը համըկնում են։ Մի քանի հատ տառերում անհրաժեշտ է ավելացնել կամ անջատել փոքրիկ մասնիկ։ Ամեն մեկը կարող է դրանում համոզվել համեմատելով հայկական տառերը և կեռխաչը (սվաս տիկան)ինքնուրույն։Այստեղ շատ կարևոր է իմանալ այբուբենի և տառերի սկզբնական (անփոփոխ) տեսքը։ Ինձ թվում է Մեսրոպ Մաշտոցը այդ նպատակով է շրջագայել աշխարհով մեկ, և շատ ժամանակ է վատնել դրա համար։ Նա ձգտել է գտնել այբուբենի իրական պատկերը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է կարդալ այբուբենում եղած խորհուրդները և հասկանալ դրանց իմաստը։ Մարդկանց մեծ մասը սվաստիկան ընդունում է որպես չարի խորհրդանիշ,այն կապելով ֆաշիզմի, ազգայնամոլության հետ։ Իհարկե դա սխալ է, այնպես ինչպես, ասել թե դանակը վատն է, քանի որ դանակով կարելի է մարդ սպանել, կամ ասել կրակը չարիք է քանի որ այն այրում է և առաջացնում է հրդեհներ։ Ֆաշիստները իրենց հայտարարեցին արիացիների ժառանգորդներ և արիական խորհրդանիշներից մեկը՝ սվաստիկան (կեռխաչ) ընտրեցին իրենց համար, որպես խորհրդանշան։ Սակայն պարզից էլ պարզ է, որ ֆաշիստների գործած չարիքները վերագրել սվաստիկային մեծ սխալ է։ Այնպես, ինչպես դանակի, կամ կրակի տված վնասները վերագրել դանակին կամ կրակին ճիշտ չի։Դրանց պատախանատուն մարդն է, ով այն օգտագործում է։

-2

-3

Հայկական Ար արարիչ գերագույն աստծո հայտնի խորհրդանիշներն են արևխաչը, կեռ-խաչը (սվաստիկան), և խաչը։ Արևխաչը և կեռխաչը ներկայացնում են բնության և իրերի շարժվող -կենդանի վիճակը, իսկ խաչը անշարժ—մեռած վիճակը։ Արևխաչը տիեզերքի հավերժության խորհրդանիշ է, կեռխաչը ժամանակի որոշակի հատվածի ( էպոխայի) խորհրդանիշ է։(2000. 5000. 10000 և այլն տարի)։ Ւսկ խաչը մահվան նշան է։ Նույնիսկ հիմա, երբ ասում են ինչ որ բանի վրա խաչ քաշել, նշանակում է վերացնել, սպանել այդ բանը; Ինչպես հայտնի է հին աշխարհում, այդ թվում Հռոմեական կայսրության ժամանկաշրջանում, խաչը համարվում էր անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք։ հնում խաչի մահվան են դատապարտվել ամենածանր հանցագործներն ու ավազակները։ Այսպես, հին հռոմում, երբ Կրասոսը հաղթեց Սպարտակին, 73թ․մ․թ․ա․ մոտ 10.000 մարդ խաչի հանեց, այսինքն մահվան դատպարտեց։ նրանց համարելով ստոր հանցագործներ(դավաճաններ)։ Խաչելով սպանելը, որպես ծայրագույն պատիժ Հռոմում կատարվել է մինչև Կոնստանտին առաջին մեծի ժամանակները, երբ նա 313թ. Միլանի էդիկտով (հռչակագիր) քրիստոեությունը կայսրության տարածքում հռչակեց ազատ կրոն և ի հարգանք հիսուսի, խաչելով պատժի ձևը արգելվեց։ Հիսուս քրիստոսի խաչվելուց հետո խաչը քրիստոնյաների համար դարձել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանակ։ Տարօրինակ է չէ։ Վերջին մոտ 2000 տարում մարդկության մի մասի մոտ խաչը ընդունված է, _հիմնական խորհրդանիշ և սրբացվում է, միայն նրա համար, որ հիսուս քրիստոսին մահապատժի են ենթարկել խաչի միջոցով։ Ինչպես հայտնի է հրեական դատարանը դատապարտեց հիսուս քրիստոսին մահապատժի. Գամելով խաչի վրա։ Եթե հիսուսին սպանեին կացնով, կամ թրով,պետք էր սրբացնել կացինը կամ թուրը։ Դա իհարկե անհեթեթություն է։ Ցավոք սրտի մարդկության պատմության մեջ նման տիպի անհեթե թություններ շատ շատ են։ Ես հույս ունեմ, որ 21-րդ դարում այդպիսի անհեթեթությունները կվերանան, կամ գոնե շատ կնվազեն։ Ըստ ժամանակակից լեզվագիտության (լինգվիստիկա) հայոց լեզուն համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Մինչ 19 դարը պարսկականի հետ էր կազմում մեկ ճյուղ, իսկ 19 –րդ դարի վերջում ընդունեցին որպես առանձին ճյուղ։ Բոլոր ժամանակներում հայոց լեզուն եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես, դեռ 5 –րդ դարում Հովհան ոսկեբերանը (եկեղեցիական գործիչ) ասում էր,որ Հայկական այբուբենի յուրաքանչյուր մի քանի տառերի կապակցությունը (կոմբինացիան) տալիս է իմաստ և ասում էր, որ այբուբենի երկու տառերի կապակցությունից կարելի է ստանալ 1260 (36*35) բառ կամ բառարմատ։ 3 տառերից -11600, իսկ 4 տառերից 144000 բառ կամ բառարմատ։Այսինքն բոլոր հնարավոր կապակցությունները տալիս են իմաստներ; դա ապացուցում է,որ հայոց լեզուն և այբուբենը սերտ կապված են իրար հետ, ստեղծվել են միաժամա նակ ու կատարելապես համակարգված են; Ինձ համար դժվար է դա հաստատել, բայց ուշադիր զննելով հայոց լեզվի բառերի և բառարմատների կառուցվածքը նկատվում է մի հետաքրիր երևույթ։ Եթե կազմենք կապակցություններ հայկական այբուբենի տառերով, համարյա միշտ ստանում ենք իմաստներ։ Այսպես։ Բառ, գառ,դառ, զառ,թառ,․.բան, գան, դան զան, թան,ջան, վան, սան, ճան ․․.,Բոռ, գոռ, դոռ, զոռ, թոռ...։Եվ այսպես շարունակ։ Մի շարք լեզվաբաներ ասում են, որ հնդեվրոպական լեզուներում 11000-ից ավելի բառարմատներ կան, որոնց իմաստները միայն հայերեն լեզվով կարելի է բացատրել։Օրինակ, ԳՒՐ բառարմատը, գիր (письменность) հայերեն նշանակում է (իմաստն է) խոսքի պատկեր,այդ բառարմատով շատ բառեր կարելի է կազմել։ օրինակ Գրավոր, գրաբար,գիրք, գրադարան, սեպագիր, ձառագիր, տպագիր և այլն։ Ռուսերեն, (громота, грамматика, монограмма программа, Сонограмма...)։Եվ այպես շատ լեզուներում այդ բառարմատը օգտագործվում է, բայց դրա իմաստը միայն հայերեն կարելի է բացատրել։ Կամ ասենք ԱՍՏ բառարմատը, իմաստն է(կա, գտնվում է,)։Աստված --գտնվում է վերևում, Հայաստան, Ուզբեկստան, Չինաստան, Հնդկաստան, բուրաստան, և մի շարք ստաներ, նույնպես օգտագործվում է շատ լեզուներում, բայց բացատրվում է հայերեն (գտնվելու տեղ)։ Վան բառարմատը –իմաստն է բնակավայր երե վան, սեվան, իջևվան, հանգրվան հանքավան, նիրվանա—սանսկրիտերեն նիրհելու վայր Ամեն մարդ կարող է համոզվել դրանում, ինքնուրույն ստուգելով շատ բառարմատներ։ Վերը նշված առեղծվածներն ու խորհուրդները և դրանց նմաները հայկական այբուբենում և հայոց լեզվի մեջ շատ—շատ են, գիտության ու արվեստի տարբեր ոլորտներից են, որոնք թվում են անհավանական և առաջացնում են զարմանք ու տարակուսանք։ Մենք փորձենք առանց պարծենկոտության և զարմանքի կամ տարակուսանքի առողջ դատողությամբ և առանց դոգմաների ու նախապաշարմունքի մեկնաբանել ու վերլուծել դրանց իմաստն ու նշանակու թյունը։Պարզել, ինչպես կարելի դրանցից օգտվել։ Ւ՞նչ օգուտ կտան այդ խորհուրդները մեզ ներկայում և ապագայում։ Այսպես, հայոց լեզվի և հայկական այբուբենի, իչպես նաև նրանցում պարունակվող խորհւրդների, առեղծվածների ու գաղտնիքների գոյությունը անժխտելի է և դրանց գոյությունը ապացուցում է, որ նախկինում եղել է բարձր զարգացած քաղաքակրթություն (ցիվիլիզացիա)։ Որից մեզ հասել են (ֆրագմենտեր),կտորներ կամ փշուրներ։ Իսկ այդ ցիվիլիզացիայի հետքերը (պրոեկցիան) կա հայկական այբուբենում։ ԵՎ մեր խնդիրն է հնարավորինս չափ շատ հավաքել, գտնել այդ կտորները, համակարգել(սիստեմավորել) և դրանց հիման վրա կազմել այդ քաղաքակրթության մոդելը և աշխատել այն կառուցել։ Բնականաբար դա հեշտ գործ չի և պահանջում է որոշակի ժամանակ ու մեծ աշխատանք։ Խնդիրը կրկնակի դժվարանում է այն պատճառով, որ կեղծված և աղավաղված է անցյալի պատկերը, այդ թվում մարդկության պատմությունը։ Հատկապես հայոց պատմությունը, մի փոքրիկ դրվագ ներկայացնենք՝ դասագրքերում, հանրագիտարանում նշված է որ հայոց թագավոր Տրդատ մեծը գահ է բարձրացել 287թ.հռոմեացիների օգնությամբ, երբ նրանք հաղթեցին պարսիկներին և Տրդատին թագադրեցին «Թագավոր հայոց»։ Բայց պատմական աղբյուրներից հայտնի է,որ այդ պատերազմը տևեց մեկ-երկու տարի և ավարտվեց 298թ, Մծբինի պայմանագրով։ Որի կետերից մեկում նշվում էր որ Հայաստանում թագավոր նշանակելու իրավունքը այսուհետ անցնում է Հռոմին(Բյուզանդիա)։ Բնական է,որ Հռոմեացիները 287թ, չեին կարող նշանակել Տրդատին թագավոր։ Դա կարող էին անել 298-ից հետո; Այդ ճչացող սուտը ամեն մարդ կարող է նկատել։ Բայց մասնագետները չեն նկատում, առավել ևս բերում են շատ անհե- թեթ մեկնաբանություններ։ Դա ցույց է տալիս մեր պատմության և գիտության մակարդակը։ Այն երևույթը, որ հայոց այբուբենի մի քանի տառերի կոմբինացիան տալիս է բառ, կամ բառարմատ, որոնց իմաստը բացատրվում է հայերենով. հակասում է լեզուների ծագման և առաջացման ժամանակակից պաշտոնապես ընդունված տեսությանը։ Բայց դա ակնհայտ, և անժխտելի փաստ է։ Եվ միակ եզրակացությունը կարելի ասել, որ լեզվագիտության մեջ ընդունված պաշտոնական տեսությունը ճիշտ չի։ Ըստ ժամանակակից լեզվագիտության լեզուները առաջացել են էվոլյուցիոն ճանապարհով,այսինքն բնության, կամ կենդանիների արձակած պարզ ձայները կրկնել և հիշել են, հետո մշակելով և համակարգելով ստացվել է լեզու։ Սա գոյություն ունեցող վարկածներից մեկն է։ Պաշտոնականը։ Գիտության այլ ոլորտներում, համարյա նույն վիճակն է։ Երկար ժամանակ ընդունված էր, որ երկիրը տափակ է և հենված է կետերի կամ փղերի վրա Հետո ընդունեցին որ երկիրը կլոր է և համարվում է աշխարհի( տիեզերքի) կենտրոնը, որի շուրջ պտտվում են արևը, լուսինն ու աստղերը։ Հետո ընդունեցին , որ երկիրը պտտվում է արևի շուրջ, իսկ լուսինը երկրի շուրջ։ Կամ ասենք, Նյուտոնը գտավ ձգողականության (գրավիտացիայի) օրենքը և հինմեց իր ֆիզիկայի նոր տեսությունը։ Հետո Էյնշտեյնը դա ժխտեց ու հիմնեց հարաբերա կանության տեսությունը։ հետագայում առաջ եկան այլ տեսություններ, որոնք ժխտեցին Էյնշտեյնին։ Եվ այսպես շարունակ։ Իհարկե տեխնիկայի բնագավառում կա շատ մեծ առաջընթած։ Դա անժխտելի փաստ է (Մեքենաներ, ինքնաթիռ, էլ.հոսանք, ռադիո հեռուստացույց, համագարգիչ և այլն։ ) Վերը նշված փաստերը վկայում են, որ երկրագնդի վրա նյութական աշխարհում մեծ առաջընթած կա, իսկ հոգևոր աշխարհում գերիշ խում են սուտն ու կեղծիքը։Որոնք հանդիսանում են մարդկային դժբախտությունների հիմնական պատճառը; մարդիկ գտնվում են մոլորության մեջ, նրանք սխալմամբ կարծում են թե երջանկության աղբյուրը նյութն է , շահը; Երջանկության համար նյութը անհրաժեշտ է,բայց հիմնական գործոնը չի; Շատ մարդիկ կան,որոնք անչափ հարուստ են, բայց դժբախտ են; Իսկ մարդիկ կան քիչ բան ունեն, բայց երջանիկ են; Իսկ հայոց այբուբնում եղած խորհուրդներն ու գաղտնիքները վերծանելով, մենք շատ ոլորտ ներում իրոք կարող ենք գտնել ճշմարիտ գիտելիքներ; Այն փաստը,որ մի քանի մետաղների հայերեն անվանումների տառերի կարգաթվերի գումարը հավասար է քիմիական աղյուսակում այդ էլեմենտի միջուկային լիցքին համարել պատահականություն չի կարելի։ Այդ խնդիրը ուսումնասիրողներ շատ կան և նրանք պնդում են, որ դա վերաբերվում է շատ նյութերի։Այդ թվում և օրգանական նյութերին։ Նյութերի անվանումները փոխարինելով թվերի, մենք կունենանք հաղորդակցման թվային համակարգ; Ես ենթադրում եմ, որ բացի լեզվից եղել են ուրիշ շատ հաղորդակցության միջոցներ, համակարգեր(սիստեմներ)։ Որոնք օգտագործվել են տարբեր ոլորտներում։ Օրինակ ինչպես հայտնի է բոլոր կենդանիների մոտ,այդ թվում և մարդու մոտ սնունդ ընդունելիս ստամոքսը արտադրում է հյութ, որը համապատասխանում է տվյալ սնունդի մարսեցմանը։ Այդ փաստը մենք գիտենք, բայց պրոցեսի մանրամասերը բացատրել չենք կարող։ Իսկ հիմա կարելի է ենթադրել որ ստամոքսը ստուգելուց հետո հաղորդում է ուղեղին մեզ անհայտ համա կարգով ընդունված սնունդի անունը, կամ կարգաթիվը, կամ կոդը;Իսկ ուղեղը հաշվարկում է, ինչպես համակարգիչը, գտնում է ճիշտ պատասխանը և հրամայում է, բացվել այն բջիջներին, որոնք կմատակարարեն համապատասխան հյութը։ Ինչպես հայտնի է կենդանի օրգանիզմում մարսողության, շնչառության և այլ պրոցեսներ, ընդհանրապես բոլոր օրգանների աշխատանքները ղեկավարվում են ուղեղի, ենթագիտակցության կողմից։ Ուղեղը և մյուս օրգաները իրար հետ հաղորդակցվում են մեզ առայժմ անհայտ սիստեմներով, որը կարելի է գտնել հայոց այբուբենում։ Իմ կարծիքով ուղեղը դա գեր զարգացած բիո համակարգիչ է, որը մարդկության կողմից ուսումնասիրված չէ։ Այնտեղ կան շատ գործողություններ և ծրագրեր, որոնց մասին մեր գիտությանը հայտնի չի; Այնտեղ կա վերար տադրվելու ծրագիր; Ծրագրավորված է նաև ուղեղի աշխատանքի օրակարգը և տևողու թյունը; Հայերը դա վաղուց գիտեն և դրան ասում են ճակատագիր ; Լավ տիրապետելով հայոց այբուբենի գաղտնիքներին, հնարավոր կլինի վերծանել այդ ծրագրերը; Իսկ այն հարցը,որ հնդեվրոպական լեզուների տաս հազարից ավելի բառարմատները հայերենում ունեն իմաստ և բացատրություն։ Դա կարելի է մեկնաբանել այսպես։ Այդ բառարմատները իրենցից ներկայացնում են այն շինանյութը (աղյուսիկները, կտորները), որոնք ծրագրված են մարդկային ուղեղում և նրանցից էլ կազմվում (ստեղծվում ) են լեզուները բնական կամ արհեստական ճանապարհով։ Այսինքն եղել է մեկ նախալեզու, որից առաջացել են շատ լեզուներ։ հնարավոր է, որ ամեն ցեղ ունեցել է իր նախալեզուն; Այս վարկածը գոյություն ունի լեզվագիտության մեջ, բայց պաշտոնապես առայժմ չի ընդունվել։ Մարդկության պատմության մեջ բազմաթիվ անգամ ստեղծվել են, ինչպես բնական, այնպես էլ արհեստական լեզուներ։ Դրա վառ օրինակ է 19 և 20-րդ դարերւմ «էսպերանտո» միջազգային, ունիվերսալ լեզվի ստեղծումը,որը հաջողություն չունեցավ, քանի որ կազմողները չգիտեին բառարմատների իմաստը և լեզու կառուցելու (ստեղծելու) տխնոլոգիան; Բացի դրանից այդ լեզուներում բացակայում են առեղծվածներն ու խորհուրդները։ Այդպիսի լեզուները դառնում են զուտ հաղորդակցման միջոցներ։ Կա վարկած, որ լատինական լեզուն նույնպես արհեստական ստեղծված լեզու է, որը ստեղծվել է մոտ 2.5—3 հազար տարի առաջ։ Ի տարբե րություն էսպերանտոյի ճարտարապետներին, հնում լեզվի կառուցման տեխնոլոգիան ավելի լավ են իմացել։ Նրանք վերցրել են բառարմատ ներ, որոնց իմաստը հայերենով բացատրվում է, դրանց ձևը մի փոքր փոխելով և հարմարաց նելով միմիանց, դրանցով կառուցել են նոր շենք-- Նոր լեզու։Բերենք մի քանի օրինակներ․ Օրինակ -լատիներեն ստամատոլոգիա բառը;վերցրել են հայերեն ատամ և լոխ-{հայերենում և հայկական շատ բառբառներում նշանակում է ամբողջ,ամեն ինչ} բառերը, մշակելով և հարմարացնելով իրար հետ ստացել են մեկ բառ—ստամատոլոգիա ,որի իմաստն է ատամի մասին ամեն ինչ; Կամ ասենք թերավպետ լատիներեն բառը․վերցրել են հայերեն թերի և ապաքինող բառերը ,մշակել, հարմարացրել են իրար և ստացել են թերավպետ բառը,որի իմաստն է-թերին ապաքինող, թերությունը վերացնող;Կամ ասենք գենելոգիա բառը; Վերցրել են հայերեն կյանք-[բառբառներում գենք ]և լոխ բառերը մշակել հարմարացրել են իրար և ստացել մեկ բառ գենելոգիա-կյանքի մասին ամեն ինչ; Կյանք- գենք բառի մեջ ք-ն հոգնակիի նշան է, այսինքը գենքը դա գեների շարան է; Նման օրինակներ շատ-շատ են,բայց բավարարվենք այսքանով; Լատին ազգ չի եղել։ Լատինական անունը ստացվել է հայերեն «լաթ», (կարկատան) բառ արտահայտությունից։ Միաժամանակ կազմվել է և լատինական այբուբենը, հայկականի հիման վրա, բայց 26 տառից։ Լատինական լեզվից առաջացել են մի շարք եվրոպական լեզուներ։ Ինչպես տեսնում ենք այդ լեզուները շատ լավ ծառայում են որպես հաղորդակցության միջոցներ, Բայց նրանցում չկան գիտելիք պարունակող խորհուրդներ; Իսկ հայկական գրերի ստեղծման մասին կարելի է հաստատ ասել, որ այբուբենը եղել է Մեսրոպ Մաշտոցից շատ առաջ, քանի որ այդ ժամանակ արդեն կար լեզու։ Գրաբար, այսինքն, գրային տեսքով և աշխարհաբար խոսակցական տեսքով։ Եվ ինչ-որ մարդիկ ուզեցել են վերացնել հայոց լեզուն ու այն կրողներին։ Գրաբար տեսքի կրողները գրքերն ու մատյաներն էին, որոնց հեշտ էր վառել և լցնել գետը, որի ականատեսն ու վկան է Ագաթանգեղոսը։ Իսկ աշխարհաբարի կրողները կենդանի մարդիկ են, որոնց բնաջնջելը հեշտ չի եղել։ Փորձել են բնաջնջել, բայց չեն կարողացել միչև վերջ իրագո րծել։ Հետաքրքիր է, որ նման փորձեր հայոց պատ մության մեջ հաճախ են կրկնվել։ ներկայումս դա կոչվւմ է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ Շատերը ասում են, որ Մաշտոցից առաջ հայերը գիր չեն ունեցել, քանի որ հիմա չկան նյութական ապացույցներ (Գրքեր, մատյաներ)։ Դա նման է այն բանին, որ մեկնումեկից խլեն նրա փաստաթղթերը և նրան ասեն, թե դու մարդ չես, քանի որ քո մոտ չկա անձնագիր, կամ ծննդյան վկայական։ Դա իհարկե խաբեբաություն է և հարիր չի ազնիվ մարդուն; Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ վերականգնել է հայկական այբուբենը։ Դրա համար նա շրջագայել է տարբեր երկրներ և գրադարաններ, համեմատել ու փորձարկել է շատ նմուշներ, որպեսզի գտնի այբուբենի իրական(օրիգինալ) տեսքը, որտեղ պահպանված կլիեն խորհորդներն ու գաղտնիքները, նա գիտեր որ հայկական այբուբենում կան շատ թաքնված գիտելիքներ Եվ միայն իրական տեսքը ունենալու դեպքում կարելի է ճիշտ վերծանել և ստանալ այդ գիտելիքները։ Այդ միտքը Մաշտոցը սերունդներին փոխանցում է պատգամի տեսքով, իր առաջին և հայտնի կարգախոսով։ «ՃԱՆԱՉԵԼ Զ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ Զ ԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ։» Իսկ հայկական այբուբենի տարիքը ինձ թվում է հավասար է արիական խորհրդանշաների (արևխաչ, կեռխաչ և խաչ) տարիքին։ Նրանք–լեզուն, այբուբենը և խորհրդանիշերը ստեղծվել են միաժամանակ; Համակարգված են և կազմում են ներդաշնակություն; Վերը նշված փաստերը վկայում են, որ հիմա շատ երևույթներ և փաստեր աղավաղված ու կեղծված են; Այդ իսկ պատճառով երկրագնդի վրա հոգևոր ոլորտում իշխում են սուտն ու կեղծիքը։ Արդեն մի քանի հազար տարի է ինչ մարդկության գիտակցությունը պխտորվում է այնտեղ ներարկելով տարբեր վարակներ ու թույներ, Կրոնական, գիտական և այլ ուսմուն քների(դարվինիզմ, ֆաշիզմ, կոմունիզմ, դեմոկրատիա.․. և այլն) տեսքով։ Որի հետևանքով տեղեկատվական (ինֆորմացիոն) դաշտը վերածվել է մի մեծ ճահիճի։ Ինչն էլ հանդիսանում է մարդկանց դժբախտությունների և պրոբլեմների հիմնական պատճառը։ Մարդիկ գտնվում են մոլորության մեջ և անընդհատ ձգտում են դուրս գալ այդ վիճակից; որոնում են փնտրում են, որպեսզի գտնեն այդ խնդրի լուծումը։ Առայժմ անարդյունք; Այդ առիթով ՆԺԴԵՀԸ մեզ պատգամ է հղում։ ՊԻՏԻ ՈՐՈՆԵՆՔ, ՓՆՏՐԵՆՔ, ԳՏՆԵՆՔ ՄԵՐ ԴԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ ՆԵՐԸ, ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ՎԵՐՔԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԻՆ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ԲՈՒԺՈԻՄԻ ՄԱՍԻՆ։ (ՆԺԴԵՀ) Այժմ կարելի է եզրակացնել, որ մենք վերացնելով այդ ինֆորմացիոն և հոգևոր ճահիճը կարող ենք շատ պրոբլեմներից ու դժբախտութ յուններից ազատվել։ Ինչպես հայտնի է սովորական ճահիճները չորանում են արևի ճառագայթ ներից։ Իսկ ստի ու կեղծիքի ճահիճը չորանում և վերածվում է գեղեցիկ դաշտի ճշմարտոթյան ճառագայթներից։Միաժամանակ պետք է աշխատել փակել այնտեղ ներարկվող վարակի և թույնի աղբյուրները, որպեսզի հնարավոր լինի իրականում չորացնել այդ ճահիճը; Վերծանելով հայկական այբուբենի առեղծվածները մենք կստանանք մարդկության առաջ ծառացած շատ խնդիրների և պրոբլեմների պատասխաններ; Ես հիշում եմ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ էր; Հայաստանի մի խումբ գիտնականներ հայտարարեցին, որ գտել են նոր տեսակի դեղանյութ, որը բուժում է շատ հիվանդությու ններ, այդ թվում և սպիդը։ Անունը դրել էին «արմենիկում»։ Հետո պարզվեց, որ սուտ էր։ Եթե մենք այդ ճահիճից դուրս գանք, դրա նման և շատ ավելի բարդ խնդիրներ կարող ենք լուծել։ Մաքրելով մեր գիտակցությունը տարբեր վարաքներից և աղբերից մենք կկարողանանք այն լրացնել շատ իրական և արժեքավոր գիտելիքներով, որոնք օգտակար կլինեն ամբողջ մարդկությանը; և կօգնեն նրա բնական զարգացմանը; Եվ ես վստահ եմ,որ մեր այբուբենում եղած խորհուրդների և գիտելիքների արժեքը շատ ավելի մեծ է քան ամբողջ աշխարհի օգտակար հանածոների գինը միասին վերցրած։ Այնպես,որ վերծանելով հայկական այբուբենի առեղծվածները և գաղտնիքները,հնարավոր կլինի մաքրել հոգևոր դաշտերը և ստեղծել անհրաժեշտ քանակության նյութական արժեքներ; Եվ սա ուտոպիայի,կամ ֆանտաստիկայի ժանրից չի, այլ իրականություն է, քանի որ դա եղել է անցյալում; Մարդկությունը ունեցել է ոսկե դար կոչվող ժամանակաշրջան,որտեղ չեն եղել գիտակցական ճահիճներ սուտն ու կեղծիքը չեն իշխել,այնպես ինչպես հիմա է; Գերիշխող կլինեն ճշմարտությունն ու խիղճը, ազնվությունն ու բարին; Իսկ ինչպես հայտնի է տիեզերքում բոլոր երևույթները և շարժումները պարբերական են- կրկնվող; Ինչպես օրինակ գիշեր-ցերեկ պարբերությունը 24 ժամ;Աշուն-ձմեռ-գարուն- ամառ;Պարբերությունը 12 ամիս, 1 տարի; հաջորդը հոգևոր ճահիճ----ոսկե դար; պարբերությունը 12 էպոխա—ժամանակաշրջան; 25800 տարի; Առաջին և երկրորդ դեպքում բոլոր մարդիկ հաճախ ականատես են եղել,դրանցում կասկած չկա; Երեք դեպքերն էլ հետևանք են երկրագնդի շարժումներին և պարտադիր տեղի են ունենում; Այնպես, որ երեք դեպքում էլ կասկած չի կարող լինել; Ուսումնասիրելով Հայկական այբուբենը և վերծանելով այնտեղ եղած գաղտնիքները մենք հող ենք նախապատրաստում, ճանապարհ ենք բացում և դրանով հեշտացնում ենք ոսկե դարի գալուստը; և ինքներս պատրաստ կլինենք այն արժանավոր դիմավորելու; Ժամանակը ցույց տվեց, որ հայկական այբուբենը մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման գործում, իսկ հիմա եկել է ժամանակը ճիշտ օգտվել այբուբենից և զարգացնել ու հզորացնել մեր ազգը,և օժանդակել բնության ներդաշնակ զարգացմանը և ընթացքին; Շարունակելի։ Խաչատրյան Ֆ. 10. 03.2018թ.