Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հաըտնի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նրանով,որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի` հսկայական Սեկվոյաների 3 պուրակներ:
Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225ից-275ի ոտնաչափի:Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 մետրի:Այդ մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ` <Մարիպոզա> պուրակում:Թունելը ծառի մեջ հատվել է 1881թ. և հետագա 88 տարիներին ավտոմեքենաներն ու փոստակառքերը երթևելեն են բացվածքով,մինչև որ, 1969թ. ծառը տապալվեց:
<Մարիպոզա> Պուրակի այլ հրաշքներից են Հսկա Գրիզլին,որը,շուրջ 2700 տարեկան լինելով,համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան,և Կալիֆոռնիա ծառ-թունելը, որի բնի միջով մարդիկ զբոսնում են` սկսած 1895թ.-ից:Ընդհանուր առմամբ <Մարիպոզա> պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյա, և այս հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու:
. . .հսկա Գրիզլին շուրջ 2700 տարեկան է և համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան . . .