Մոտ 1000 ապշեցուցիչ քարակերտ հուշարձաններ հսկում են Զատկի կղզու` հարավխաղաղօվկիանոսյան ամենամեկուսացված վայրերից մեկի ափագիծը:Հրաբխային ժայռերից քանդակված` երբեմն 10 մետրից ավելի բարձրություն ունեցող այդ առասպելական մարդկային կերպարանքները դարձել են դրանց ստեղծման նպատկի և դրանք ստեղծող կորուսյալ մշակույթի վերաբերյալ բազմաթիվ բանավեճերի առարկա:
Զատկի կղզին 3600կմ հեռավորության վրա է մոտակա մարդաբնակ ցամաքից` Չիլիից, որը բռնակցել է կղզին 1888թ.:Կղզին անվանվել է <<Զատկի>>, որովհետև դանիացի ծովակալ Ջեկոբ Ռոգևենը կառանել է կղզում 1722թ. Զատկի կիրակի որը:Այսօր այն հավասարապես հայտնի է իր <<Ռապա Նուի>> թահիթիականան անունով, որը համապատասխանում է նաև տեղաբնիկների լեզվին:
Կարծիք կա, որ այդ արձանները կերտող մարդիկ պոլիզեինական վերաբերակներ են:Ըստ ավանդության` նրանց այդ կղզի է առաջնորդել իրենց տագավոր Հոթու Մաթուան, որի օրոք լայնորեն զարգացել են կրոնն ու արվեստը, մասնավորապես խեցեգործությունը,փայտի և քարի մշակումը, մարմնի վրա նկարչությունը` դաջվածքը:Միջինը 4մ. բարձրություն և 14տ. քաշ ունեցող արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000ից-1650թթ.:Դրանք համարվել են քաղաքական հեղինակություն և իշխանության խորհրդանիշներ:Դրանց ձևավորումը համապատասխանում է կղզիաբնակների մարմնի դաջվածքներին,որոնք մատնանշում եին նրանց հասարակական կարգավիճակը,իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով` հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վերնախավի կարմիր մազերը: