Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին Մոսկվայում: Այս մասին հաղորդել է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը չի փոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանի որ հայ հասարակությունը համերաշխ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերով: Խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի գործունեությունը օրենսդրական ոլորտում կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այլև ամբողջ աշխարհում: “Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը տեղափոխվել է Երևանից։ Այո, ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծմանը և արտահերթ ընտրություններին։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտականությունները և անցկացնել միջոցառումները: Այդուհանդե
Հայ հասարակությունը համերաշխ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում․ Արա Բաբլոյան
31 октября 201831 окт 2018
2
1 мин