27 подписчиков
⚡️ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրում է Հայաստանին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու համար
🔷Ռուսաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Լավրովը քննադատել է հայկական ղեկավարությանը Սյունիքի մարզի վերաբերյալ համաձայնությունները, մասնավորապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իբր խախտելու համար։
🔷«Ցավոք, հայկական ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Փաշինյանի առաջնորդությամբ: Նման դիրքորոշման տրամաբանությունը շատ դժվար է հասկանալ։ Սակայն ես համոզված եմ, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը մնում է արդիական», – նշել է Լավրովը:
Около минуты
20 августа 2024