Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան ու Ադրբեջան, հայտնում է Associated Press գործակալությունը։ Վենսն է գլխավորում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նաև Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։ «Իտալիայից Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնել համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- նշում է պարբերականը: Օլիմպիական խաղերի բացումը տեղի է ունենալու փետրվարի 6-ին։ Վենսի այցի օրը պաշտոնապես չի հաղորդվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
ВчераВчера
~1 мин