Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել կառավարությանն աջակցող եպիսկոպոս Գևորգ Սարոյանին

Նշվում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությանը և դատական հայցով «առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։ «Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հունվարի 27-ին՝ ավելի վաղ, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կաթողիկոսին առաջարկել էր կարգալույծ հռչակել Սարոյանին։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խստորեն դատապարտել էր ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրել, որ դրանք ՀՀ սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարա

Նշվում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությանը և դատական հայցով «առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։

«Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 27-ին՝ ավելի վաղ, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կաթողիկոսին առաջարկել էր կարգալույծ հռչակել Սարոյանին։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խստորեն դատապարտել էր ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրել, որ դրանք ՀՀ սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում կաթողիկոսի որոշումը։ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում