ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի 8000 քաղծառայողի աշխատավարձը՝ 2026 թվականի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցելու դիմաց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ, թերթի հաղորդմամբ, նա խոսել է պետական ապարատի արդյունավետությունից և առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն, և նրանց մեծ մասն աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել: Լրատվականի տեղեկություններով՝ հավաքից հետո նա հրահանգ է տվել ուսումնասիրել, թե ինչքա՞ն կկարողանան բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը՝ դա ներկայացրելով իբրև քաղծառայողների կողմից ձևակերպված պահանջ։ Մամուլը նոյեմբերի 21-ին գրել էր, որ բոլոր գերատեսչությունների քաղծառայողներին պարտադրել են մասնակցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ նոյեմբերի 22-ին կայացած միջոցառմանը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Փաշինյանը կբարձրացնի 8000 քաղծառայողի աշխատավարձը՝ ընտրություններին ՔՊ-ին աջակցելու դիմաց․ ԶԼՄ
26 ноября 202526 ноя 2025
~1 мин