Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին և սպորտին, News.am-ի հետ զրույցում հայտարարել է Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռացումը: Նա ֆեդերացիայի որոշումն անվանել է անձնական խնդիրներով պայմանավորված։ Ալավերդյանն ընդգծել է, որ 52 տարի հայկական ծանրամարտում է, որից 28-ն անցկացրել է բարձր մակարդակով՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: «Վերջին 18-19 տարիներին անձնական աշխատանք եմ տարել հավաքականի հետ: Այսքան նվիրում սպորտին, բարձր արդյունքներ, մեծ նվաճումներ բերած մարդուն այսօր հեռացնում են պաշտոնից վատ աշխատանքի համար: Ասպարեզից հեռացնում են մարդու, ով կարող է պատրաստել Օլիմպիական չեմպիոնի»,- ասել է նա։ Անդրադառնալով իր հեռացման մասին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հայտարարությանը, մարզիչը նշել է, որ ֆեդերացիան իրեն շնորհակալություն է հայտնում, բայց ինքը նույնը չի կարող անել: «Ամեն ինչ արվեց, որպեսզի վերջին մրցումներում ձախողում լինի, կարողացա անել այնպես, որ ձախողում
Սա հարված է մեր պետությանը, հայկական ծանրամարտին և սպորտին․ Փաշիկ Ալավերդյան
2 декабря 20252 дек 2025
1 мин