⚡️Կարդա մինչև վերջ Հայր Ասողիկի գրառումը. «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻ Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, Ում շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ ծառայական կերպը, նրա վեհ կոչումն ու սուրբ առաքելությունը: Սակայն այսօրվա մեր իրականությունը, որը լեցուն է կատարյալ ստորաքարշ զրպարտություններով, անզգամ շինծու մեղադրություններով, հակաօրինականություններով՝ հարկ համարեցի ի գիտություն ամենքի գրել հետևյալը: 2003 թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին: 🔴Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռ