Երկու տարի Բաքվի բանտում. փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից» 2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին: