Ստեփան Սամվելյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ դատավորն առանց որևէ փաստարկված հիմնավորման երկարաձգեց առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Սամվելյանի կալանքը. «Որևէ պատճառաբանություն դատավորն առաջ չքաշեց։ Սամվելյանը գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ նրան ստացիոնար բուժում է պետք։ Այսօրվա դատական նիստին նրա վիճակը նորից շատ ծանր էր՝ ձեռքերը դողում էին։ Ես մի բան գիտեմ՝ Արամ Զավենի Սարգսյանի թուրքական քարոզն էնքան կարևոր է Նիկոլի համար, որ ծայրահեղ վիճակում գտնվող Սամվելյանին, մինչև մահվան հասցնելով, ուզում է ցույց տալ Արամ Սարգսյանը, որ ինքն այդքան կա ու կարող է այսպիսի ազդեցություն ունենալ դատարանների վրա»,- մեզ հետ զրույցում նշեց Փաստաբան Զարուհի Փոտտանջյանը։