Найти в Дзене
Hayeli.am

❗❗❗Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, լավ կլինի զբաղվեք Ձեր ոլորտով

❗❗❗Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, լավ կլինի զբաղվեք Ձեր ոլորտով

Վերջերս Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։

Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։

Լրահոսը դիտելով և մեր օրերում ոչ այնքան պոպուլյար բանականությանը օգնության կանչելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր պետությունը կանգնած է տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ՝ արտահանման և ներկրման խնդիրներ, պարենային անվտանգության խնդիրներ, գնաճ։

Այս շարքը մասնագիտական շրջանականները կարող են շատ ավելի մանրամասն ներկայացնել։

Նման պայմաններում էկոնոմիկայի նախարարի կողմից կուսակրոնության կամ եկեղեցական կարգապահական հարցով մտահոգվելն ու զբաղվելը ոչ միայն տեղին չէ պետական պաշտոնյայի համար, այլև կարող է ընկալվել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Տեր Սահակ Սահակյան